detq

Ուկրաինայի հարցով փոխզիջման հնարավորությունը ներկայումս զրոյական է․ Ռյաբկով

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն, ըստ երևույթին, անհամատեղելի են, ուստի փոխզիջման հասնելու հնարավորությունը ներկայումս զրոյական է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Ռյաբկովն ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Նախագահը մեր դիրքորոշումը շարադրել է հունիսի 14-ին։ Մենք գիտենք, թե ինչ է ասում Զելենսկին իր ծրագրերում և առաջարկներում։ Եթե համեմատեք այս երկու դիրքորոշումները, կտեսնեք, որ դրանք, ըստ երևույթին, անհամատեղելի են: Այդ պատճառով փոխզիջման շանսերը ներկայումս հավասար են զրոյի»,-ասել է Ռյաբկովը։

Դիվանագետը նշել է, որ երկխոսության համար որոշ հնարավորություններ կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ Կիևում հասկանան, որ ՌԴ-ն մտադիր չէ գնալ Ուկրաինայի իշխանությունների առաջարկած ճանապարհով:

«Երբ Կիևում հասկանան, որ Ռուսաստանը չի գնալու իրենց առաջարկած ճանապարհով, այդ ժամանակ կարող են ինչ-որ հնարավորություններ առաջանալ։ Վերջին տարիներին մի շարք երկրներ առաջարկներ են ներկայացրել, թե ինչպես կարելի է առաջ մղել քաղաքական երկխոսությունը: Մենք շատ ուշադիր ենք նման գաղափարների նկատմամբ, համագործակցում ենք այդ երկրների հետ բոլոր մակարդակներում»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

DETQ
Իրանն ակնկալում է, որ Սիրիայի հետ իր հարաբերությունները հետագայում ևս կզարգանան
DETQ
Իրանական ԶԼՄ-ն Սիրիայի համար մռայլ ապագա է կանխատեսում՝ Ասադի տապալումից հետո
DETQ
13 տարի շարունակ մենք օգնել ենք սիրիացի փախստականներին․ Էրդողան
DETQ
Թեհրանը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում է արձագանքել Իսրայելի կողմից Սիրիայի բռնազավթմանը
DETQ
Ասադը զարմացել էր իր բանակի՝ հակակառավարական խմբավորումներին դիմակայելու անկարողությունից. Արաղչի
detq
Ուկրաինայի հարցով փոխզիջման հնարավորությունը ներկայումս զրոյական է․ Ռյաբկով
detq
ԱՄՆ-ը նպատակաուղղված աջակցել է Սիրիայի դեմ ահաբեկիչների գրոհին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
դ
Սիրիական զորքերը Համայի շրջանում հակահարձակման են անցել ահաբեկիչների դեմ. ԶԼՄ
4715
Իրանն առայժմ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ․ Աբբաս Արաղչի
detq
Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Ջավադ Զարիֆ
detq
Թեհրանը պնդում է՝ Սիրիայում գործում են ԱՄՆ-ի հետ կոորդինացմամբ