Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025-ին․ Օրբան
Ուկրաինայում զինված հակամարտությունը կավարտվի 2025 թվականին: Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում։
Քաղաքական գործչի կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը կավարտվի կա՛մ խաղաղության պայմանագրով, կա՛մ պատերազմող կողմերից մեկի ոչնչացմամբ։
Դեկտեմբերին Օրբանը հայտնել էր, որ Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդյան տոներին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի առաջարկը։ Ավելի ուշ Ուկրաինայի ղեկավարը բացատրել է, որ Կիևին պետք չեն միջնորդներ, ինչպիսին Հունգարիայի վարչապետն է:
Ավելացնել նոր մեկնաբանություն