Փաշինյանն ու Ալիևը Կազանում, կլոր սեղանի շուրջ, մի քանի բառ են փոխանակել․ ՏԱՍՍ
Կազանում, «ԲՐԻԿՍ»-ի լիագումար նիստի մեկնարկին, կլոր սեղանի շուրջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի բառ են փոխանակել, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Աղբյուրը նշում է, որ երկրների առաջնորդները սեղանի շուրջ նստած են այբբենական կարգով։ Փաշինյանն ու Ալիևն իրար կողքի են նստած։
Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առանձին կհանդիպեն, հայտնի չէ։
Ավելացնել նոր մեկնաբանություն