Օսկանյան

Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը․ Օսկանյան


Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլև սեփական ղեկավարության ձախողումները։ Ադրբեջանի նկրտումները վաղուց հստակ են՝ ռազմական ուժի և դիվանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նվաճումները։ Այս մարտահրավերները գոյութենական սպառնալիքի են վերածվել ոչ միայն Բաքվի ագրեսիայի, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձեռնհասության պատճառով։ Նրա սխալ հաշվարկները, անվճռականությունը և տապալված քաղաքականությունը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողությունը՝ կառավարելի հակամարտությունը վերածելով ազգային աղետի։ Փաստացի, հենց Փաշինյանն է դարձել Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարավոր դարձնելով Ադրբեջանի ագրեսիան: 

 

Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։


«Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։ Նրա պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ 2020-ի պարտության, հետո՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանության և Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիվանագիտական, ռազմավարական և ռազմաքաղաքական հմտություններ երկրի շահերը պաշտպանելու համար։ Նրա սխալները չեն սկսվել 2020-ին. դրանք ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ադրբեջանի սպառնալիքների հանդեպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլության և պարտվողականության։

 

Տարածաշրջանային իրատեսական քաղաքականություն և պաշտպանական ամուր ռազմավարություն մշակելու փոխարեն՝ Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության, որոնցից ոչ մեկը չէր բխում դիվանագիտական և անվտանգության իրատեսական շրջանակից։ Նրա կառավարությունն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ադրբեջանի ռազմական հզորացումը և սխալ կառավարեց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով ավանդական գործընկերներից և առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։ Նրա ամենաաղետալի սխալներից մեկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկվեց պատերազմի փորձությանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսվեց դիվանագիտական հետևանքներին, անվճռական էր և հաճախ անտեղյակ։ Իսկ երբ ի հայտ եկան ուղղություն փոխելու հնարավորություններ, նա կրկնապատկեց այն քաղաքականությունը, որը հետագայում էլ ավելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։

Այժմ, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։ Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ։ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի մյուխնենյան ելույթի և ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի, ինչը նշանավորում է աշխարհաքաղաքական նոր վերադասավորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետևանքներով։

Ակնհայտ սխալ այս հաշվարկը կրկին վկայում է գլոբալ դինամիկայից Փաշինյանի անտեղյակության մասին։ Հայաստանի դիրքավորումն առավելագույնս ամրապանդելու փոխարեն նա շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի ավելի լայն փոխազդեցությունը։

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։ Դիվանագիտությունը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախևառաջ ազգային առավելագույն անվտանգություն ապահովելու մասին է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պահանջները շարունակում են ավելանալ։ Իլհամ Ալիևի նկրտումները Արցախից ու նրա ղեկավարության նվաստացումներից անդին են. դրանք պահանջում են Հայաստանի զինաթափում, ադրբեջանցիների վերաբնակեցում բուն Հայաստանում և տարածքային զիջումներ, որոնք խաթարում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Սրանք պարզապես ագրեսիվ դիրքորոշումներ չեն, այլ գոյութենական մարտահրավեր Հայաստանի ապագայի համար։ Սակայն Փաշինյանի արձագանքը եղել է պասիվ։ Նա չի կարողացել անել այնպես, որ Ադրբեջանն այդ գործողությունների համար պատասխան ու գին տա։ Նրա կառավարությունը մեկը մյուսի հետևից կուլ է տվել դիվանագիտական և ռազմական հետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողությունները և երկիրը դարձնելով ավելի խոցելի։

Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչև որ ոչինչ չմնա պետության անկախությունից։

Փոփոխության ժամանակը հիմա է։ Հայաստանը պետք է վերագտնի իր սեփական դերակատարությունը, վերասահմանի իր անվտանգության առաջնահերթությունները և վերակառուցի իր դիվանագիտական վստահելիությունը»,–գրել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Օսկանյան
Հայաստանը պետք է հասկանա, որ աշխարհաքաղաքականության մեջ դաշինքները հիմնված են ոչ թե բարոյական համապատասխանության, այլ ռազմավարական անհրաժեշտության վրա. Օսկանյան
Սեյրան Օհանյան
Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ղեկավարությանն անհապաղ ազատ արձակելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ. Սեյրան Օհանյան
ՀՀ
Ադրբեջանի համար ցանկացած անհասկանալի իրավիճակում կա մեղադրանքի մշտական օբյեկտ, և դա մենք ենք. Տաթևիկ Հայրապետյան
Արցախ
Փաշինյանը ցանկանում է նոր սահմանադրությամբ դե յուրե ամրագրել Արցախի կորուստը. Ստեփան Հասան-Ջալալյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
Զելենսկին բռնապետ չէ, նա լեգիտիմ նախագահ է. Մակրոն
հք
Թրամփը Հարավային Կովկասի վերաբերյալ քաղաքականություն չունի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ՝ ոչ ոք չգիտի. Բրայզա
ըե
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները
ՀՀ
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները. Սարգիս Խանդանյան
Բագրատ Սրբազան
Սահմանադրությա՞մբ չի ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ. Բագրատ Սրբազան
Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ և արժանապատիվ վերադառնալու Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքը ոչ միայն օրինական է, այլև ամբողջովին տեղավորվում է հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում:
Հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը՝ մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը. Արցախի ԱԺ
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն հայտարարել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
«3+3» հարթակը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը․ Իրանի Մեջլիսի խոսնակ
Արցախ
Պարտավոր ենք փոխել Արցախը մեկընդմիշտ կորցնելու սնանկ գաղափարը
Խաղաղություն
Խաղաղությունը պետք է դառնա ապրելակերպ, բնավորություն, խասյաթ. Փաշինյան
լ
Ալիևն այսօր Արցախում ողջ օրը հակահայ ելույթներ է ունեցել, զուգահեռ ՀՀ վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին․ թյուրքագետ
Ալիևն ՀՀ վարչապետ
Փաշինյանը որոշել է բավարարել Ալիևի հերթական պահանջը
Իրան
Մենք տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում ենք միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ. Իրանի առաջին փոխնախագահ
Պուտին
Հաճույքով կհանդիպեմ Թրամփին, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ․ Պուտին
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել
Կասկած չկա, որ «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) բոլոր մասնակիցների շահերից է բխում. այս մասին,  ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պետդումայում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով
Եվրոպան ընդունում է, որ առանց ԱՄՆ–ի իրենք ի վիճակի չեն բարդ ռազմական գործողություններ իրականացնել, ոչ էլ նույնիսկ պարզ խնդիրներ լուծել:    Այս մասին գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարին, որի անունը հոդվածում չի նշվել։
Եվրոպան առանց ԱՄՆ-ի ի վիճակի չէ բարդ ռազմական գործողությունների․ FT
Օսկանյան
Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը․ Օսկանյան
Արցախ
Ադրբեջանը Արցախի ղեկավարներին դատական ֆարսի ժամանակ նոր մեղադրանքներ է ներկայացրել
a
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ ինչ են քննարկել Էրդողանն ու Զելենսկին
«Արցախցիներին միասնական պահելու և Արցախի նկատմամբ պահանջատիրության հիմքը չկա։ Նպատակն ուղղակի Արցախի թեման փակելն է, Արցախը մոռացության մատնելը։ Բռնի տեղահանված լինելու կարգավիճակն այդ պահանջատիրությունը պահպանելու կարևոր տարրերից մեկն Է։ Եթե փորձում են վերացնել այդ կարգավիճակը, փորձում են ասել, կամ արդեն ուղիղ ասում են՝ ինչ եղել, եղել է, մոռացեք, Հայաստանն էլ է ձեր հայրենիքը, ինտեգրվեք և ապրեք»,–ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա. Գեղամ Ստեփանյան
Արցախ
Ալիևները մեկնել են Արցախ
Հայրիկյան
Ես ո՞վ եմ, որ մարդկանց փոխարեն որոշեմ, որ Նիկոլ Փաշինյանը լավը չի: Եթե մարդիկ իրենք այդ կարծիքին են պիտի գան. Հայրիկյան
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Թ
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունն օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին. Թուրքիայի դեսպան
juh
Ահաբեկիչ Ալիևը տարիներ շարունակ սպանում է Ադրբեջանի և ՀՀ-ի ժողովրդին, իսկ աշխարհը լուռ է․ ադրբեջանցի բլոգեր
 Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի Կապանի բաժին է հանձնվել զենք-զինամթերքի խմբաքանակ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռազմական ոստիկանությունը Սյունիքի մարզում գնդացիրներ և զինամթերք է առգրավել