ՌԴ-ն պատրաստ է տրամադրել համապարփակ աջակցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովայի ամանորյա մաղթանքը
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։ Ինչպես հայերին, այնպես էլ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին Զախարովան գալիք տարում մաղթել է, խաղաղություն, բարգավաճում, բարեկեցություն և առկա մարտահրավերների հաղթահարում:
«Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է տրամադրել համապարփակ աջակցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, տնտեսական, տրանսպորտային կապերի առաջխաղացմանը, վստահության հաստատմանը, տարածաշրջանում փոխադարձ շահերի հաստատմանը»։
Ավելացնել նոր մեկնաբանություն