ՌԴ նախագահը Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի «Աշխատանքի հերոս»-ի կոչում է շնորհել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սիմոնյանը խորհրդային և ռուսաստանյան ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
Նա գլխավորել է Երևանի «Արարատ» ակումբը` թիմին հռչակավոր հաջողություններ բերելով ԽՍՀՄ առաջնություններում և գավաթներում։
Սիմոնյանը ներկայում զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի առաջին փոխնախագահի պաշտոնը։
🇦🇲 Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է Երևանի «Արարատ» ակումբը` թիմին հռչակավոր հաջողություններ բերելով ԽՍՀՄ առաջնություններում և գավաթներում։
2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով, իսկ 2013 թ. հոկտեմբերի 10-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Ավելացնել նոր մեկնաբանություն