ՌԴ նախագահի հայտարարությունն ակնհայտ է դարձնում ՀԱՊԿ-ում ՀՀ-ի նկատմամբ առկա դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան
Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ, բայց նրա հայտարարությունն ակնհայտ է դարձնում դիրքորոշումը, որ կա ՀԱՊԿ-ում։
Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ նկատմամբ տարածքային ոտնձգություններ ու ագրեսիա եղել են 2021-ին, 2022-ին։ Մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ նման բան չկա, քանի որ ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Մենք իրենց ասել ենք՝ ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, ցույց չեն տվել»:
Հիշեցնում ենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն չէր կարող Ղարաբաղում կռվել հայերի կողմից, և ՀՀ նկատմամբ արտաքին ագրեսիա չի եղել։
Ավելացնել նոր մեկնաբանություն