Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Պուտին
Հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը կառուցված է նույն ոգով: Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հունով », - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ընդգծել է հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների օգտակար զրույցը։ «Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվել են Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցել տարածաշրջանում կայուն խաղաղության հիմնարար հարցերի շուրջ»,- ընդգծել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն