Submitted by H.Aslanyan on
Դավիթ

Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է. «Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ

Մոտ 1 շաբաթ առաջ ԱԱԾ-ին խնդրել էի հայտնել, թե որտեղով է ադրբեջանցի Նասիմի Մուսաևն անցել ՀՀ տարածք / շփման գիծը (կոորդինատ էի խնդրում), որ օրը և ժամին է դա տեղի ունեցել։

Հարցրել էի նաև, թե ում վերահսկողության տակ ա գտնվում էդ տարածքը՝ ԱԱԾ սահմանապահների՞, թե՞ պաշտպանության նախարարության։ Հետաքրքրվել էի, թե ինչպես է նա աննկատ անցել սահմանը (ըստ էս պահի տվյալների)։

* ԱԱԾ-ն ասում ա, որ ՔԿ-ում գործ կա, իսկ էս հարցերի մասին տեղեկատվության տրամադրումը դուրս ա իրանց լիազորությունների շրջանակից:

Ասում ա նաև, որ ՀՀ պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին, հակահետախուզական․․․ միջոցառումների մասին տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին․․․ ու «չեն կարող տրամադրվել»։

* Քանի որ պաշտոնական տվյալ չի հրապարակվում (ու հույս էլ չկա), ապա ստիպված ենք ենթադրություններ անել (տրամաբանական):

Սկսենք

* Շատերը չեն պատկերացնում էս հատվածում ՊՆ ու ԱԱԾ (սահմանապահների) վերահսկողության գոտիները։

1) Քարտեզում նշված ամբողջ հյուսիսային (վերևի) հատվածը գտնվում ա ՊՆ պատասխանատվության տակ։

2) Սահմանապահները տեղակայված են Տեղ գյուղից արևմուտք, (աջ) Կոռնիձոր / Հակարի կամուրջ հատվածից (~սև գծի ու Գուգլի սահմանի հատման մասը) դեպի հարավ (ներքև):

* Ադրբեջանը ասում ա, որ զինվորը ինքնակամ լքել ա «Լաչինի ուղղությամբ» զորամասերից մեկը։

Դա չի նշանակում, որ սահմանը / շփման գիծը անցել ա անմիջապես Բերձոր (Լաչին) քաղաքի հատվածում։

Քարահունջի ուղղությամբ կապույտով նշված ալիքից վերև ու մինչև էս քարտեզի արևելք (ձախ) ամբողջ հատվածը ադրբեջանական վարչատարածքայինով «Լաչինի շրջան ա»։

* Մինչև Կոռնիձոր / Հակարի կամուրջ իրանց մոտ սահմանապահներն են (զորքից քիչ են տարբերվում)։ Բայց Մուսաևը, կարծես, Ադր․ ՊՆ ծառայող ա, այսինքն անցումը էղել ա հյուսիսային / վերևի հատվածից։

* Այսպիսով, հավանականությունը, որ անցել ա սահմանապահների մոտով, մինիմալ ա (շատ քիչ հավանական ա)։ Եթե անցել ա, ապա մոտ մի 50 կմ պտի անցներ մինչև Շաքի։ Բայց էլի՝ մեր սահմանապահների դիմաց իրանց սահմանապահներն են։

Կարող ենք քիչ թե շատ վստահ ենթադրել, որ անցել ա ՀՀ ԶՈՒ դիրքերի հատվածում։

* 100% վերահսկողություն ամբողջ շփման գծի վրա, բնականաբար, չկա։ Մանավանդ լեռնային հատվածներում։

Բացի դա ադրբեջանական ներխուժման հատվածներում կան «շախմատաձև» դիրքեր՝ ՀՀ ու Ադր․ ԶՈՒ-ն իրար դեմ ա մի քանի մետրի վրա, գիծը ուղիղ չի, մի պոստից մյուս իրար կողքով են անցնում․․․ (էն հայտնի ստուգել / անցնելու պատմությունը կհիշեք):

* Հիմնական խնդիրը ոչ թե անցնելն ա, այլ Շաքի հասնելը։ Մոտակա ադրբեջանական դիրքը ՀՀ տարածքում մոտ 12-13 կմ վրա ա։

Առնվազն (մինիմալ) էդ տարածքը Մուսաևը կարողացել ա աննկատ անցնել։ Եթե անցել ա Տեղ գյուղի մոտ, դա արդեն մի քանի տասնյակ կմ ա դառնում։

N.B. Տեղի բնակչությանը չզգուշացնելը արդարացված կլիներ մենակ էն դեպքում, եթե ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն վստահ լինեին, որ կարող են բռնել մինչև բնակավայր հասնելը։

Քանի որ դա տեղի չի ունեցել, էդ կառույցները Շաքիի դեպքի անմիջական պատասխանատուն են»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Բաքու
Բաքուն Անկարային կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին
Նեթանյահու
Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու
Մուրաթ
«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է»․ Մուրաթ Օնայ
Տարակուսանք
Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող վիրավորանքների հետ
Բադալյան
Բողոքի ալիք Բաքվում և «անկյունաքարային բոնուս» Երևանից. Հակոբ Բադալյան
Դավիթ
Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան
Արարատ
Հնարավոր է՝ արթնանանք ու տեսնենք՝ «Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան
Տիգրան
Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում. Աբրահամյան
Մուսաև
Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ․ «Ազատություն»
Գեղամյան
Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո. այս քայլը լայն ու բացասական արձագանք է ստացել Թուրքիայում
Կիբեռ
Ադրբեջանում ավելի քան 100 պետական դոմեն կիբեռhարձակման թիրախ է դարձել
Զելենսկի
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ Զելենսկին մեղադրել է Արևմուտքին
Կիև
Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ
Արտակ
«Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ Զաքարյան
ԱԹՍ
Մոսկվայի ուղղությամբ թռչող 493 անօդաչու է խոցվել
Քըլըչ
Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց
Թրամփ
Մենք չենք դադարեցրել հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ․ Թրամփ
Օդուժ
Հրապարակվել է աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների աղյուսակը
Շուշի
Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները
Նիկոլ
Անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն. Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը
Ժողովուրդ
ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հանրության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ. «Ժողովուրդ»
Նեթանյահու
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
Կոս
ԵՄ-ն Ուկրաինայի համար բացել է ևս երկու բանակցային խումբ․ Մարթա Կոս
Շոշ
Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը
Կործանիչ
Թուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել «F-35» կործանիչների հարցում
Թրամփ
ԱՄՆ-ն շատ շուտով որոշում կընդունի Իրանի վերաբերյալ. Թրամփ
Էմիր
Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության». Կատարի էմիր
Լուկաշենկո
Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո
Արսեն
Կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ սեփականության վերականգնման միջազգային հայցերին․ Թորոսյան
Իրան
Իրանը հայտարարել է, որ հզորացնելու է իր օդային պաշտպանությունը