Սիրիական բանակը հայտնել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրսբերման մասին
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրսբերման մասին՝ ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար:
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։
Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն