detq

Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկրի խորհրդարանի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ֆիդանը շեշտել է, որ Սիրիայի ժողովուրդը և Սիրիան դեկտեմբերի 8-ից թևակոխել են նոր ժամանակաշրջան։ Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրից Թուրքիան 13 տարի շարունակ համակ ուշադրությամբ հետևել է այդ ճգնաժամին։ 

Թուրք պաշտոնյան նշել է, որ Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ, և Սիրիան այն տարածաշրջանն է, որտեղ բոլորը տարբեր ռազմավարական հաշվարկներ են անում։

«Այնպիսի աշխարհագրության մեջ, որտեղ բոլորը տարբեր խաղեր են խաղում, որտեղ բոլորը տարբեր ռազմավարական հաշվարկներ են անում, լի է անորոշություններով, որտեղ պարզ չէ, թե ով, որտեղ և երբ է շահելու այդ ռազմավարական շահը։ Թուրքիան այդ ռազմավարությունը 13 տարի իրականացրել է համբերատարությամբ, մեծ վճռականությամբ և իմաստությամբ»,- ասել է նա։

Անդրադառնալով Իսրայելի հարձակումներին Սիրիայի վրա՝ Ֆիդանը հավելել է, որ Իսրայելն իր զավթիչ մտածելակերպով թիրախավորում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Միջուկային գործարքի բոլոր մասնակիցները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, հակաիրանական պատժամիջոցները՝ չեղարկվեն
դետք
Առանց ԱՄՆ միջամտության Սիրիայում բռնապետություն կլինի․ Բլինքեն
detq
Սիրիայում Իրանի դեսպանատան գործունեության վերսկսումը կարևոր տեղ է գրավում Թեհրանի օրակարգում․ Իրանի ԱԳՆ
9
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի մեջլիսի նախագահ
դետք
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իրանում թեստավորում են «Qaher» անտեսանելի կործանիչի նոր տարբերակը
detq
​​​​​​​Թրամփը խուսափել է Իրանին հшրվшծելու մասին հարցին պատասխանելուց
detq
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
detq
Ասադը պնդում է՝ նախքան Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ
detq
Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ․ Հաքան Ֆիդան
detq
Սիրիայում կարող է «կառավարման թուրքական մոդելը» ներդրվել․ թուրքական ԶԼՄ