ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

Սիրիայի դեպքերից հետո Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը…

Ալիևը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում կրկին պնդել է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ միայն այս նախապայմանները կատարելուց հետո կհամաձայնվի այսպես կոչված խաղաղության համաձայնագրին:

Ի թիվս այս հարցերի, Ադրբեջանի նախագահը խոսել է նաև, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի համայնքի» հետ Հայաստանի կողմից բանակցություններ սկսելու անհրաժեշտությունից, ԵՄ դիտորդներին դուրս բերելու պահանջից, վերջիններիս՝ իբրև թե ՆԱՏՕ-ի հենակետի վերածվելուց, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին իբրև թե զինելու անթույլատրելիությունից, իբրև թե հայկական ռևանշիզմից և այլն նսեմացնող պահանջներից:

Ակնհայտ էր մեկ բան, Իլհամ Ալիևը իրեն պատկերացնում է Հարավային Կովկասի ոչ ֆորմալ լիդեր և իրեն թույլ է տալիս ավելի գլոբալ մասշտաբի դատողություններ անել: Դժվար չէ կռահել, թե ինչ քամիներ են նրան քաջալերել նման քամահրական ու պահանջատիրական կեցվածք ընդունել Հայաստանի հանդեպ: Բայց մինչ «պրոադրբեջանական» նպաստավոր քամիների փչելը, Նիկոլ Փաշինյանի դավադիր կառավարության բազմաթիվ սխալներն են Ալիևի «ոգևորության» գլխավոր պատճառը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ադրբեջանի երազներում անգամ չէին լինի պահանջներ թելադրել Հայաստանի ներքին քաղաքականությանը: Իսկ Նիկոլի դավադիր քաղաքականությամբ բանակցային գործընթացը տապալած, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ուղիղ աջակցությամբ Արցախն օկուպացրած Ալիևը չէր կարող, նախկին իշխանությունների պարագայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարց դնել կամ նրա համանախագահներից որևէ մեկին հաթաթա տալ:

Սիրիայի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը պատճառներ է հավաքում Հայաստանի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու և «միջանցք» ստանալու համար: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն ու պահանջները զուտ տարբեր երկրների շահերի գեներացման և Հայաստանի կառավարիչներին նոր ստորացուցիչ գործընթացի մեջ ներքաշելու նախերգանքն է:

Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան: Դատելով այսօրվա քաղաքականությունից՝ ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, որովհետև բոլորը պարզ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հայ ժողովրդի և ՀՀ-ի ապագայի հարցն է լուծում, այլ պատրաստ է «պառկել ցանկացածի տակ»՝ հանուն իր աղետալի վարչապետության:

Նա Հայաստանի քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց կամա, թե ակամա՝ նորից ստանում է նոր պատերազմ ու նոր քաոս»:
 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

տրսը
ՌԴ-ն հավանություն է տվել Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի նախագծին
ֆբդս
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Վարդանյաններ
Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին
 Տիգրան Աբրահամյան
Հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ընդհանուր առումով ըմբռնում կա, որևէ երաշխիք չեն ստեղծում խաղաղության հաստատման առումով. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ՊՆ
Քննարկվել է հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը. ՀՀ ՊՆ
Ավետիսյան
«Խաղաղության խաչմերուկ», «տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ» և այլն․ սրանք իրականում իշխանության կողմից սուտ խոստումների նոր փաթեթավորումներն են. Թադևոս Ավետիսյան
Արցախ
Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով
Germany
Գերմանիան Ուկրաինային է փոխանցել IRIS-T հակաօդային պաշտպանության վեցերորդ համակարգը
Էրդողան
Իսրայելական ագրեսիան պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ. Էրդողան
Օսկանյան
300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է․ Վարդան Օսկանյան 
Արցախ
Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել. «Գեղարդ» հիմնադրամ
քհե
Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը փոխվում է. բարձրանում է Թուրքիայի «լիալուսինը». The Guardian
8шще0
Ադրբեջանում «խորքային պետություն ստեղծելու փորձ է կանխվել»
Փաշինյան ալիև
Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկшլացիшյի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ
Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել ՀՀ նկատմամբ ունեցած տարածքային պահանջները. Փաշինյան
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում ԼՂ-ի մասին հիշատակում չկա, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան. Փաշինյան
8
Ադրբեջանը «Իսլամական ութնյակի» անդամ է դարձել
Արման Թաթոյան
Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքներ նորոգելով, երբ ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով․ Արման Թաթոյան
ԵԽ
Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Փաշինյան
Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել․ Փաշինյան
ghnjc
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայողի Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Պուտին
Աշխարհում ոչ մի բանակ չունի նման բան. Պուտին
ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
Կոստանյան
Կոստանյանը` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
համապարփակ
Քաղաքացիական պաշտպանությունը Շվեյցարիայում. պաշտպանական ամրություններ և ապաստարաններ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
Սիրիայի դեպքերից հետո Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Զաքարյան
Վրաստանի նախագահ
Եթե ​​Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի
Ռուբեն Վարդանյան
Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. «Մենք ենք մեր սարերը»
Միրզոյան
Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճը պայմանավորված է պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով. Արարատ Միրզոյան
Գերասիմով
Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև սահմանազատումն ավարտվել է. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ