Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է անհապաղ

Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Բաքվում պահվող հայերի ապօրինի բանտարկությունն ու նրանց հանդեպ վերաբերմունքը

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է անհապաղ և վճռական գործողություններ իրականացնել։

«Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագում (խմբ․ Շվեդիայի խորհրդարան) Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումները։ Հայ բանտարկյալների, այդ թվում՝ քաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ ապօրինի բանտարկությունը, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները և քաղաքական հետապնդումները ներկայացնում են ոչ միայն հումանիտար ճգնաժամ, այլև միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Անհիմն մեղադրանքներով անձանց կամայական կալանավորումը, որն օգտագործվում է որպես քաղաքական բռնաճնշումների գործիք, ուղղակի հարձակում է մարդու հիմնարար իրավունքների վրա»,-նշված է հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ հայ խաղաղ բնակիչների և ռազմագերիների (գերիների) շարունակվող բանտարկությունը Ժնևի կոնվենցիաների և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բացահայտ խախտում է։ 

«Այս գործողությունները, որոնք իրականացվել են և մնացել են անպատիժ, պետության կողմից արտոնված խոշտանգումներ և բռնի անհետացումներ են, որոնք նպատակ ունեն լռեցնել քաղաքական այլախոհությունը և վախ սերմանել»,-ասված է հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ շեշտվում է, որ անկախ իրավապաշտպան կազմակերպությունները և իրավական փորձագետները փաստագրել են այս կալանավորների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը: 

«Նրանք (խմբ․ Բաքվի բանտում պահվող անձինք), ենթարկվելով դաժան խոշտանգումների, զրկված լինելով փաստաբաններից, ստիպված են եղել դիմանալ կեղծ դատավարություններին, նրանք դարձել են վայրագությունների զոհ։ Սա վնասում է Ադրբեջանի միջազգային հեղինակությանը և վտանգավոր նախադեպ է ստեղծում ավտորիտար ռեժիմների համար ամբողջ աշխարհում»,-ասված է հայտարարության մեջ: 

Բարեկամական խմբի հայտարարությունը նաև շեշտել է, որ այս խախտումներն առանձին միջադեպեր չեն, այլ դիտավորյալ հանցագործություններ, որոնք խարխլում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմքերը:  

«Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին շարունակաբար որպես լծակ օգտագործելը և նրանց նկատմամբ համակարգված վատ վերաբերմունքը ռազմավարություն է՝ ապակայունացնելու տարածաշրջանային խաղաղությունն ու արդարությունը»,-ընդգծված է խմբի հայտարարության մեջ: 

Հայտարարության ներքո ստորագրած պատգամավորները նաև ընդգծել են, որ միջազգային ուժեղ արձագանքի բացակայությունը միայն քաջալերում է հետագա չարաշահումները և բռնաճնշումները:  

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման կոպիտ խախտումների դեմ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է մեղսակցության՝ ավտորիտարիզմի ծաղկմանը և ճգնաժամի խորացմանը:  

«Սա միայն դիվանագիտության խնդիր չէ, դա բարոյական և իրավական պարտավորություն է։ Միջազգային հանրությունը չի կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ նման դաժան անարդարությունները շարունակվում են։ Այս գործողությունները ոչ միայն հարձակում են մարդու արժանապատվության վրա, այլ նաև ուղղակի մարտահրավեր են այն սկզբունքներին, որոնք պաշտպանում են համաշխարհային կայունությունը, արդարությունը և հիմնարար իրավունքները»,-ասված է բարեկամական խմբի հայտարարության մեջ, որում նաև շեշտված է, որ աշխարհը հետևում է, և այս ճգնաժամի արձագանքը կսահմանի արդարության և մարդու իրավունքների հանդեպ հավատարմությունը: 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրանի բանակի ավիացիայի հրամանատար, 2-րդ բրիգադային գեներալ-օդաչու Սեյեդ Ղասեմ Համուշին հայտարարել է, որ երկրի բանակային ավիացիան մեծացրել է հեռահար հրթիռների գործողության հեռահարությունը,
Իրանի բանակի ռազմաօդային ուժերը մեծացրել են հրթիռների գործողության հեռահարությունը
Բնակիչների խոսքով՝ անգամ  զինվորներն իրենց ծառայությունը սկսելուց առաջ, հենց այս ճանապարհային միջպետական կարևոր նշանակություն ունեցող  կամրջով են անցնում, որն անվտանգային կարևոր նշանակություն  ունի:
Վտանգված է Հանրապետական զորակոչային հավաքակայանից Ներքին Չարբախ, Մասիս և այլ բնակավայրեր տանող կամուրջը. բնակիչներն ահազանգում են
Եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Ղազախստանի համար: Այս մասին ասել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
Եղբայրական Ադրբեջանը համարում ենք հուսալի ռազմավարական դաշնակից. Տոկաև
Հայաստանը հետաքրքրված է հնդկական պաշտպանական սարքավորումների գնմամբ, սակայն մտադիր չէ դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. Միրզոյան
Հայաստանը հետաքրքրված է հնդկական պաշտպանական սարքավորումների գնմամբ, սակայն մտադիր չէ դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. Միրզոյան
«Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները», - նախարարների կաբինետի նիստից հետո ասել է Էրդողանը:
Ես և իմ եղբայր Ալիևը քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները. Էրդողան
Ամփոփելով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը պարունակում է հսկայական ներուժ և հեռանկարներ բոլոր ուղղություններով։ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրականության պայմաններում մեր երկրները միավորված են ոչ միայն ընդհանուր արժեքներով և պատմական կապերով, այլև համագործակցության, երկխոսության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված համատեղ տեսլականով։
«Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»․ Միրզոյանը Դելիում մեջբերել է Գանդիին
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է անհապաղ
Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Բաքվում պահվող հայերի ապօրինի բանտարկությունն ու նրանց հանդեպ վերաբերմունքը
Աշխարհի հայկական  եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով:
Բաց նամակ՝ աշխարհի քրիստոնյաներին. Հանուն մեր ընդհանուր հավատքի՝ աջակցե՛ք հայ գերիների ազատ արձակմանը
Բաքվից պնդում են, թե իբր հայկական կողմը չի արձագանքում հայ կնոջ՝ Վերա Աղասյանի դին տեղափոխելու հարցին։
Բաքվից պնդում են, թե հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մարմինը
30 տարիների ընթացքում «Գոյամարտ»-ը հաղորդումների, վավերագրական և ռազմաուսումնական տեսաֆիլմերի ձևաչափով հեռուստադիտողի դատին է ներկայացրել ավելի քան 2000 թողարկում:
Արցախում հեռարձակված «Գոյամարտ»-ը վերադառնում է
Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև
Բաքուն Երևանին առաջարկում է անհետ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել
Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանը մնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ. միանձնյա որոշում է. Արմեն Ռուստամյան
Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանը մնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ. միանձնյա որոշում է. Արմեն Ռուստամյան
para.tv
Ձերբակալվել է ԱԱԾ փորձառու սպա Արամ Գասպարյանը - para.tv
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հայտարարությունը 2025 թվականի մարտի 7-ին Փարիզում կայացած Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում։
Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում ապօրինի պահվող հայերի հետ կապված իրավիճակը. Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) են 40 զինծառայողներ:
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) են 40 զինծառայողներ:
Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ. Էրդողան
Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ. Էրդողան
Դավիթ Իշխանյան
«Դավիթն առողջական խնդիրներ ուներ: Ինչ փաստաբանը փոխվել է, նրա հետ չենք կարողացել կապ հաստատել». բացառիկ հարցազրույց՝ Դավիթ Իշխանյանի կնոջ հետ․ ABC MEDIA
Գոնե մթա 6-րդ դարից ունենք հայկական մշտական ներկայությամբ փաստարկներ հելլենիստական Արցախի մասին. Համլետ Պետրոսյան
Գոնե մթա 6-րդ դարից ունենք հայկական մշտական ներկայությամբ փաստարկներ հելլենիստական Արցախի մասին. Համլետ Պետրոսյան - Առավոտ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող-վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, ընդգծելով հետազոտության կարևորությունը, նշեց, որ մենագրությունը՝ փաստագրական մեծածավալ նյութի առատ կիրառմամբ և վերլուծությամբ, մեզ ներկայացնում է, թե ինչպիսի պայմաններում և ինչպես առաջացավ Ադրբեջան պետությունը, ինչպես ի հայտ եկավ թյուրքախոս, մուսուլման մի նոր հանրույթ, որի համար երկար դեգերումներից հետո ընտրվեց ադրբեջանցի եզրույթը։
Կայացել է «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը
Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց. Պուտին
Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց. Պուտին
Ջալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման
Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-ի` սպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է Bild-ը՝ մանրամասնելով, որ ճգնաժամային գագաթնաժողովում ԵՄ 27 պետությունների և կառավարությունների ղեկավարներ կքննարկեն, թե ինչպես Եվրոպան կարող է փակել այն բացը, որն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային:
Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-ի` uպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը
Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջնակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատւներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,-գրել է նա:
Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել
Վազգենը ավելին էր, քան պարզապես առաջնորդ.
Թեև Վազգենի կյանքը ողբերգականորեն կարճ եղավ, նրա ժառանգությունը շարունակվում է. Վարդան Օսկանյան
Մենք էլ 35 տարի ենք մնացել իրենց տարածքներում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պահանջ չի դրվում որ ադրբեջանական կողմը դուրս գա ՀՀ այն տարածքներից, որտեղ հայտնվել է, օրինակ` Սև լճից:  «Եթե հակառակորդն այս պահին հզոր է եղել, մի հաջողության հասել է, դրանով չի կարող ինչ-որ բան որոշվել: Խնդիրն այն է, որ ժամանակը գա, ժամանակը կասի, ազգային գաղափարախոսություն պիտի լինի, միասնական պիտի լինենք:
Մենք մեր դեմքը ոչ փոխել ենք, ոչ էլ կփոխենք, ինձ համար Սպարապետը Հայաստան է, վե՛րջ. Սյունիքի նախկին մարզպետ
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, իսկ հայկական կողմի առաջարկները որակվել են ոչ պրակտիկ:
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել. Արարատ Միրզոյան
Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ լռելյայն կընդունեն Արցախի նախկին ղեկավարների դեմ քաղաքական հետապնդումը որպես «արդար դատավարություն», փաստորեն, նույն կերպ ընդունում են թե՛ մարդու, թե՛ ժողովուրդների իրավունքների ավարտը»,- ասված է հայտարարության մեջ:
Արցախի հայաթափման պայմաններում Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
ՀՀ
Մեր դիվանագիտությունն անում է հնարավորը՝ Բաքվում պահվող հայերին վերադարձնելու համար, առաջին հերթին առաջնորդվում է չվնասելու սկզբունքով. Փաշինյան
Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին APA-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը։
Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ծանուցել է ԿԽՄԿ ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին
Մեր շահերից է բխում, որ Արցախի ռազմաքաղաքական ռեկավարները կեղծ դատավարության մասնակից չլինեն և նրանք չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք Արցախի ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և ստանձնել են այդ պաշտպանության ղեկավարությունը և տարիներ ի վեր Արցախը պահպանել են որպես հայկական»,-ասել է Օհանյանը:
Մեր շահերից է բխում, որ Արցախի ղեկավարները չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և Արցախը պահպանել են որպես հայկական. Օհանյան