Submitted by H.Aslanyan on
Միրզոյան

Սյունիքի ճանապարհը 99 տարով տալու մասին խոսակցությունը առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ. հողի սեփականությունը չի կարող վիճարկվել. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը՝ անդրադառնալով հայ հասարակությանը հետաքրքրող մի շարք հարցերի՝ վաշինգտոնյան փաստաթղթին, այսպես կոչված միջանցքին ու դրա վերահսկողությանը, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին, Սահմանադրության փոփոխությանը և այլ հարցերի:

 

Ամփոփ ներկայացնում ենք հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը.

Մենք չենք ասում, որ խաղաղության պայմանագիրը կնքվել, ստորագրվել է, այն նախաստորագրվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է, դա ամրագրվել է հռչակագրով:

Մենք չենք կարող ապագայի համար 100%-անոց կանխատեսում անել, խաղաղության հասնելը գործընթաց է, դա հարաբերություններ են։ Երկու ժողովուրդները պետք է աշխատեն, խնամք ցուցաբերեն և կառուցեն այդ խաղաղությունը։

Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվում է։ Սրան մենք ձգտել ենք 30 տարուց ավելի։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են ապաշրջափակման մասին։

Երկու երկրների միջև խաղաղությունը բխում է փոխշահավետությունից, սա առանցքային հարց է։ Նախաստորագրված թղթում չկա մի դրույթ, որը էականորեն լավ է մի երկրի համար ու վատ է մյուսի համար և հակառակը։

Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքներին, մենք էլ, բնականաբար, իրենց ենթակառուցվածքներին։ Մինչև սրան հասնելը պիտի սահմանազատում արվի, պիտի այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից դրվի Ադրբեջանի դրոշը, սահմանային անցակետեր պիտի կառուցվեն, համապատասխան մաքսային ծառայություններ լինեն, այս ամենը փոխադարձության սկզբունքին համապատասխան պետք է արվի։

ՀՀ սուվերեն տարածքներ կան, որ ադրբեջանական վերահսկողության տակ են, և Ադրբեջանի տարածքներ, որ մեր վերահսկողության տակ են։ Տարածքների վերադարձը տեղի կունենա սահմանազատման գործընթացի արդյունքում։

Ժամանակն է, որ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակում էլ խաղաղության մասին կոչեր հնչեն, դադարեցվի այն խոսույթը, որը սնում է ժողովուրդների վախերը, հավելյալ թշնամանքի գեներացում չլինի։

Ադրբեջանը կարծում է՝ մեր Սահմանադրության մեջ խնդիր կա, մենք չենք կիսում այդ կարծիքը․ պայմանագիրը կլուծի այդ հարցերը։

Դիմել ենք ԵԱՀԿ ՄԽ լուծարման համար։ Ադրբեջանի հետ միասնաբար գտնում ենք, որ այդ կառույցները կարող են փակվել, որովհետև դա վերաբերում էր մի հակամարտությանը (խմբ․ Արցախյան հակամարտություն), որն օֆիցիալ ավարտվեց, այլևս երկու երկների միջև խաղաղություն է։

Չենք կարող ասել, որ Ադրբեջանի հետ ամբողջական փոխվստահություն կա, և մտահոգություններ չկան, և կարող ենք ստորագրել պայմանագիրը․ խաղաղությունը պրոցես է, որին պետք է քայլ-քայլ գնալ։

Մենք չգիտենք՝ ինչ է խաղաղությունը, Հայաստանի հասարակությունը չգիտի՝ ինչ է նշանակում ապրել բաց սահմաններում։ Մենք պիտի հարմարվենք խաղաղությանը, մենք ընտրում ենք խաղաղությունը։

Ադրբեջանի կողմից գուցե մի մասը հիմնավոր, մի մասն էլ անհիմն մտահոգություններ կան Հայաստանում թշնամանքի հարցով։

Թուրքական կողմը շահ ունի, Թուրքիան պատրաստ է բացել սահմանները, ասում են՝ բայց տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրումից հետո։ Պայմանագրին կհետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Այդ հողի (Սյունիքի ճանապարհ - խմբ.) 99 տարով տալու մասին խոսակցությունը առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել։

Ամերիկացիները չեն վերահսկելու ու կառավարելու այդ հատվածը։ Վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելը Հայաստանի գործառույթներն են։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը