Submitted by D.Guyumjyan on
detq

Թեհրանը վստահեցնում է՝ չի հրաժարվի Իսրայելի ագրեսիային պատասխանելու իրավունքից

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին վստահեցրել է, որ Թեհրանը չի հրաժարվի իսրայելական հարվածին պատասխանելու իր օրինական իրավունքից։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Իրանը չի հրաժարվի սիոնիստական ռեժիմի ագրեսիային պատասխանելու իր իրավունքից։ Դա Իրանի պարտականությունն է, որն ամրագրված է միջազգային իրավունքում և ցանկացած երկրի օրենսդրությունում, որը բախվում է ագրեսիայի և ուժի կիրառման։ Մենք վճռական ու լուրջ ենք սիոնիստների հարձակմանը պատշաճ կերպով պատասխանելու մտահղացման մեջ։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերը և պաշտոնական անձինք համապատասխան որոշում կայացնեն»,- ասել է Բաղաին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ իրանական զինված ուժերը մշտապես հետևում է սիոնիստական վարչակարգի բոլոր գործողություններին։

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը միջամտել են ժամանակին և հետ մղել սիոնիստական վարչակարգի արկերի մեծ մասը»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն