գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց

«Տղայականությանը պետք է վերջ դնել»․ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանին եւ ՌԴ-ին երկխոսելու կոչ է անում

Հայկական բանակի հիմնադիրներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով` հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը արդյունք է երկու կողմերի տղայական մոտեցումների։ Առհասարակ, գեներալ-լեյտենանտն այն կարծիքին է, որ Հարավային Կովկասում հակամարտությանը պետք է վերջ դնել, քանի որ այն հանգեցնում է տղայականության։ Տղայականության դրսևորում Նորատ Տեր-Գրիգորյանցը նաև համարում է այն, որ Հայաստանում «Սասնա ծռերը» 102-րդ ռուսական բազայի դեմ ցույցեր են իրականացվում՝ հայտարարելով, որ այդ բազան տեղակայելու ուղղությամբ ինքն էլ է լուրջ աշխատանք տարել և այն թե ՌԴ-ի, թե ՀՀ անվտանգությունը պաշտպանելու համար է։ 

«Ինչո՞ւ չես ձերբակալում սադրիչներին, որոնք ասում են՝ «դուրս եկեք ու գնացեք»․ դուրս կգան՝ կգնան, 20 րոպե հետո դուք կզոհվեք»,-այսօր Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում վրդովվեց գեներալը։ Նորատ Տեր-Գրիգորյանցը նաև սխալ է համարում ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության սառեցումը։ Հայտարարում է՝ արցախյան պատերազմին ՀԱՊԿ-ը որևէ առնչություն չունի․ «Ձեր վարչապետը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, հայտարարեց՝ Արցախի ժողովուրդն իր համար չի քվեարկել, ուրեմն, գնացին նրանք ինչ-որ տեղ․․․ և Արցախը  չի ճանաչել Հայաստանի մաս։ Այո, հայեր են ապրում․ Փարիզում էլ են հայեր ապրում, ՌԴ-ում էլ երեք միլիոն հայ է ապրում, Արգենտինայում էլ են հայեր ապրում․․․ այդ դեպքում՝ հայերին պաշտպանիր։ Ինչո՞ւ վերաձեւեցիր սփյուռքի նախարարությունը։ Ես եկա՝ ասացի՝ շուտով պատերազմ է լինելու․ ինձ չընդունեցին․․․ Դավիթ Տոնոյանը․․․ նրան հիմա դատում են»։ 

 

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը գեներալ-լեյտենանտի բնութագրմամբ՝ մահացու կլինի հենց Հայաստանի համար։ Բայց, կարծում է, որ ոչ ոք թույլ էլ չի տա, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Նա վստահ է, որ ՀԱՊԿ-ը ցանկացած պահի կօգնի Հայաստանին և հիշեցնում է Ղազախստանի օրինակը, երբ այդ երկրի վրա հարձակում չէր էլ եղել, բայց ՀԱՊԿ զորքերը մեկնեցին՝ հենց Նիկոլ Փաշինյանի առաջարկով, որն այդ շրջանում նախագահում էր ՀԱՊԿ-ում։
 

Թե ինչո՞ւ ՀԱՊԿ զորքերը չմիջամտեցին, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն 200 կիլոմետր խորությամբ ներթափանցեց Ջերմուկի հատվածում, գեներալ-լեյտենանտը բացատրում է՝ Հայաստանը պետք է ՀԱՊԿ հրատապ նիստ հրավիրեր, պետք էր նստել եև խոսել, այդպես են հարցերը լուծվում, ոչ թե խռովեր ու հեռանար։ Իսկ Տավուշի մարզում սահմանազատում-սահմանագծում գործընթացի անվան տակ բարձունքների հանձնումն, ըստ գեներալ-լեյտենանտի, Հայաստանի համար հանգեցնելու է այն իրավիճակին, որում հայտնվեց Արցախը՝ Բերձորի (Լաչին) միջանցքի փակվելուց հետո։ Ինչ վերաբերվում է անկլավներին և, այսպես կոչված, անկլավների վերադարձին, գեներալ-լեյտենանտն ասում է՝ այդ դեպքում թող Հայաստանին վերադարձնեն Արծվաշենը, և այդ հատվածում էլ հայկական զորքերը տեղակայվեն, ու հիշեցնում է, որ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին ՀՀ իշխանությունը դատում է՝ «կրակելու և հայրենիքը պաշտպանելու համար․ նա երդվել էր պաշտպանել հայրենիքը»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Siranush-Sahakyan-
Ադրբեջանական կողմը փորձելու է «խաղաղության պայմանագրի» չստորագրման բեռը հայկական կողմի վրա դնել. Սահակյան - NEWS.am
Իրան
Իրանը կարող է դիտարկել իր զորքերը Սիրիա ուղարկելու հնարավորությունը
Հրվ Կորեա
Հարավային Կորեայում ռազմական դրություն Է հայտարարվել
Աշոտյան
Արցախը սեր էր, Նիկո՛լ, բայց քո նմանը դա չի հասկանա. Արմեն Աշոտյան
Աբրահամյան Տիգրան
Ազգ-բանակ հայեցակարգը ոչ թե ազգ-նահատակի շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը. Աբրահամյանը՝ Փաշինյանին
թ ազ
Երկու եղբայրական երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է. Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է
Սինանյան
Մոտ 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
Պեսկով
Դա մեզ համար սպառնալի իրադարձություն է. Պեսկով
Միլլեր
Վաշինգտոնը կանգնած է վրաց ժողովրդի կողքին
Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հալեպից հայերին և ՀՀ քաղաքացիներին տարհանելու հնարավորություն այս պահին չկա․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
Արարատ Միրզոյան
Մենք հավատում ենք, որ զոհերն արժանի են անաչառ արդարադատության, քանի որ անպատիժ հանցագործությունները հանգեցնում են կրկնության․ Արարատ Միրզոյանի ելույթը Հաագայում
Վա
Բայրամովը և Բոչորիշվիլին քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
Հալեպ
Օսմանյան կայսրության դրոշը կրկին ծածանվում է Հալեպի վրա, և հաղթանակը մոտ է. Էրդողանի դուստր
Խաչատրյան
Մտավախություն ունեմ, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերն ավելանալու են․ Խաչատրյան
Իրաք
Իրաքն ուժեղացնում է Սիրիայի և Հորդանանի հետ սահմանը
Քեռյան
Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ. Գարիկ Քեռյան
Արցախ
Եթե հազար հայ վերադառնա Ղարաբաղ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր
 Ասադ, Փեզեշքիան
Փորձում են պառակտել տարածաշրջանը և քարտեզները վերագծել Ամերիկայի և Արևմուտքի շահերին համապատասխան. Ասադն ու Փեզեշքիանը քննարկել են Սիրիայում իրավիճակը
ՏՀ
«Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը կարելի էր ու դեռ կարելի է դարձնել մեծագույն գլխացավանք Ալիևի համար. Հայրապետյան
Զելենսկի
Մեր բանակը դրա համար բավարար ուժ չունի. Զելենսկի
Երասխ
«Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը
Ֆիդան
Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին. Ֆիդան
Սիրիայի իշխանությունները փակել են օդանավակայանը և փակել Հալեպ տանող բոլոր ճանապարհները. գրում է Reuters-ը։  Իշխանությունն այս որոշումը կայացրել է իսլամիստական խմբավորման կողմից՝ Հալեպը գրավելուց հետո։  Նշվում է, որ Մոսկվան Դամասկոսին խոստացել է լրացուցիչ ռազմական օգնություն, որը կսկսի ժամանել առաջիկա 72 ժամվա ընթացքում:
Սիրիական բանակը փակել է Հալեպի օդանավակայանը և չեղարկել բոլոր թռիչքները 
 գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց
«Տղայականությանը պետք է վերջ դնել»․ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանին եւ ՌԴ-ին երկխոսելու կոչ է անում
alsks
Բոլոր ճակատներով տեղի է ունենում Բաքվի Հանրապետության բնակչության հոգեբանական նախապատրաստումը Հայաստանի Հանրապետության վրա հարձակման․ ներքոնշյալը սրա ապացույցն է
իա
Իրանա-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները ավարտվել են
Պուտին
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես անկախ պետություն և չի ներառել իր պետական ​​պարագծի մեջ. Պուտին
Տասմագամբետով
Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար
Պուտին
Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում ազգային նշանակության թիրախներին. Պուտին