Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կավարտվեն Խաղաղության համաձայնագրով
Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում նկատելի դրական միտումը կհանգեցնի Խաղաղության համաձայնագրի կնքմանը։
Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի հայտարարության մեջ:
Նշվել է նաև, որ Հարավային Կովկասում հնարավոր խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանային բոլոր խաղացողներին։
Բացի դրանից, հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն