Թուրքիայում պայթուցիկների արտադրության գործարանում պայթյուն է որոտացել, 12 մարդ է զոհվել
Այսօր պայթյուն է որոտացել Թուրքիայի Բալըքեշիր նահանգի պայթուցիկ նյութերի գործարանում։ Այս մասին հայտնել է նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն։
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են։
«Կարեսի շրջանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 քաղաքացի է զոհվել, երեքը՝ վիրավորվել են»,- ասել է նահանգապետը։
Նա նաև բացառել է դիվերսիայի հավանականությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն