հք

Թրամփը Հարավային Կովկասի վերաբերյալ քաղաքականություն չունի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ՝ ոչ ոք չգիտի. Բրայզա

Թրամփն այժմ պարզապես քաղաքականություն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ, նա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում դրան։ Այս մասին Vesti.az-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։

«Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ նոր քաղաքականություն չկա, ինչը նշանակում է, որ Բայդենի քաղաքականությունը կշարունակվի։ Սակայն եթե ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի ունենան, Վաշինգտոնի մոտեցումը Հայաստանի նկատմամբ նույնպես կարող է փոխվել։ Բայդենը և Եվրամիությունը իսկապես ամրապնդեցին հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Փաշինյանը ցանկություն հայտնեց երկիրը հեռացնել ռուսական ազդեցությունից և ավելի մոտեցնել Արևմուտքին։ Այդ իսկ պատճառով Հայաստանը նման աջակցություն ստացավ։ Իհարկե, սա մեծ մասամբ Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականություն էր։ Բայց եթե Թրամփին հաջողվի բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, Վաշինգտոնը կարող է նաև շտկել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Բայց հիմա, ինչպես ասացի, սա լիովին անկանխատեսելի իրավիճակ է»,- կարծում է Բրայզան։

Նրա խոսքով՝ «ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ։ Կարող եմ ասել, որ այսօր Ադրբեջանի հետ հարաբերություններն այլևս այն մակարդակի չեն, ինչ, օրինակ, Բուշի կամ Օբամայի օրոք, քանի որ Թրամփին ընդհանրապես չի հետաքրքրում Հարավային Կովկասը, և ընդհանրապես արտաքին քաղաքականությունը»։

Պատասխանելով Բաքվի եւ Երևանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ ամերիկացի դիվանագետն ասել է, որ փորձում է Թրամփին և նրա թիմին համոզել, որ արժե միջամտել այս հարցին։ «Եթե Թրամփը ցանկանում է խաղաղություն ստեղծել, սա նրա համար հիանալի հնարավորություն է։

Մենք գիտենք, որ երկու կողմերն էլ մոտ են համաձայնության, բայց Փաշինյանը լուրջ քաղաքական դիմադրություն ունի։ Հուսով եմ՝ Թրամփը կցանկանա ներդնել իր ավանդը։ Տեսնենք։ Առայժմ նա կենտրոնացած է Վաշինգտոնում իր իշխանության ամրապնդման վրա և Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղությունն առաջնահերթ է համարում»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ՀՀ Սահմանադրություն
Հռչակագրի հարցն Իլհամ Ալիևի առաջ քաշած հարցն է, քանի դեռ նա ՀՀ քաղաքացիություն չունի, այն քննարկման ենթակա չէ. Իոաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
տիը«
Էրդողանի կուսակցությունից թուրք պատգամավորը գոհ է մնացել հայ խորհրդարանականների հետ հանդիպումից
Օսկանյան
Հայաստանը պետք է հասկանա, որ աշխարհաքաղաքականության մեջ դաշինքները հիմնված են ոչ թե բարոյական համապատասխանության, այլ ռազմավարական անհրաժեշտության վրա. Օսկանյան
Սեյրան Օհանյան
Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ղեկավարությանն անհապաղ ազատ արձակելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ. Սեյրան Օհանյան
ՀՀ
Ադրբեջանի համար ցանկացած անհասկանալի իրավիճակում կա մեղադրանքի մշտական օբյեկտ, և դա մենք ենք. Տաթևիկ Հայրապետյան
Արցախ
Փաշինյանը ցանկանում է նոր սահմանադրությամբ դե յուրե ամրագրել Արցախի կորուստը. Ստեփան Հասան-Ջալալյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
Զելենսկին բռնապետ չէ, նա լեգիտիմ նախագահ է. Մակրոն
հք
Թրամփը Հարավային Կովկասի վերաբերյալ քաղաքականություն չունի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ՝ ոչ ոք չգիտի. Բրայզա
ըե
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները
ՀՀ
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները. Սարգիս Խանդանյան
Բագրատ Սրբազան
Սահմանադրությա՞մբ չի ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ. Բագրատ Սրբազան
Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ և արժանապատիվ վերադառնալու Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքը ոչ միայն օրինական է, այլև ամբողջովին տեղավորվում է հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում:
Հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը՝ մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը. Արցախի ԱԺ
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն հայտարարել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
«3+3» հարթակը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը․ Իրանի Մեջլիսի խոսնակ
Արցախ
Պարտավոր ենք փոխել Արցախը մեկընդմիշտ կորցնելու սնանկ գաղափարը
Խաղաղություն
Խաղաղությունը պետք է դառնա ապրելակերպ, բնավորություն, խասյաթ. Փաշինյան
լ
Ալիևն այսօր Արցախում ողջ օրը հակահայ ելույթներ է ունեցել, զուգահեռ ՀՀ վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին․ թյուրքագետ
Ալիևն ՀՀ վարչապետ
Փաշինյանը որոշել է բավարարել Ալիևի հերթական պահանջը
Իրան
Մենք տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում ենք միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ. Իրանի առաջին փոխնախագահ
Պուտին
Հաճույքով կհանդիպեմ Թրամփին, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ․ Պուտին
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել
Կասկած չկա, որ «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) բոլոր մասնակիցների շահերից է բխում. այս մասին,  ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պետդումայում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով
Եվրոպան ընդունում է, որ առանց ԱՄՆ–ի իրենք ի վիճակի չեն բարդ ռազմական գործողություններ իրականացնել, ոչ էլ նույնիսկ պարզ խնդիրներ լուծել:    Այս մասին գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարին, որի անունը հոդվածում չի նշվել։
Եվրոպան առանց ԱՄՆ-ի ի վիճակի չէ բարդ ռազմական գործողությունների․ FT
Օսկանյան
Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը․ Օսկանյան
Արցախ
Ադրբեջանը Արցախի ղեկավարներին դատական ֆարսի ժամանակ նոր մեղադրանքներ է ներկայացրել
a
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ ինչ են քննարկել Էրդողանն ու Զելենսկին
«Արցախցիներին միասնական պահելու և Արցախի նկատմամբ պահանջատիրության հիմքը չկա։ Նպատակն ուղղակի Արցախի թեման փակելն է, Արցախը մոռացության մատնելը։ Բռնի տեղահանված լինելու կարգավիճակն այդ պահանջատիրությունը պահպանելու կարևոր տարրերից մեկն Է։ Եթե փորձում են վերացնել այդ կարգավիճակը, փորձում են ասել, կամ արդեն ուղիղ ասում են՝ ինչ եղել, եղել է, մոռացեք, Հայաստանն էլ է ձեր հայրենիքը, ինտեգրվեք և ապրեք»,–ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա. Գեղամ Ստեփանյան
Արցախ
Ալիևները մեկնել են Արցախ
Հայրիկյան
Ես ո՞վ եմ, որ մարդկանց փոխարեն որոշեմ, որ Նիկոլ Փաշինյանը լավը չի: Եթե մարդիկ իրենք այդ կարծիքին են պիտի գան. Հայրիկյան
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Թ
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունն օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին. Թուրքիայի դեսպան