Արցախ

Թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, որը ցանկանում է Հայրենիք ունենալ. ՀՅԴ Արցախի ԿԿ

Հունվարի 17-ին մեկնարկելու է Ադրբեջանում պահվող 23-ից 16 հայ պատանդների, ներառյալ՝ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների ապօրինի դատավարությունը։ 

Բոլորի համար պարզ է, որ այդ շինծու դատավարության հիմնական նպատակը քաղաքական է, որի միջոցով Ադրբեջանի բռնակալ պետությունը փորձելու է ճնշում բանեցնել Հայաստանի Հանրապետության վրա, վարկաբեկել Արցախի պետականությունը։ Դատավարության ապօրինի ընթացքը եւ մարդու տարրական իրավունքների խախտումն ու անտեսումը անվիճարկելի են։ Մեզ համար պարզ է, որ բազմաբնույթ ճնշումների ներքո կորզված հավանական ցուցմունքները չեն կարող հանդիսանալ որեւէ փաստական հիմք՝ Արցախի պետականությունն ու նրա գոյության փաստը հարցականի տակ դնելու համար։ Հստակ է, որ թշնամու կողմից պատանդառված գերիներն ու ռազմաքաղաքական ղեկավարները եղել են Արցախի պետականության պահապանն ու կերտողը։ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններն ապացուցեցին ռազմաքաղական ղեկավարների հանձնառու կեցվածքը Արցախի ժողովրդի անվտանգության նկատմամբ։ Այդ արժանապատվորեն իրացված պատասխանատու կեցվածքն ապացուցվեց մինչեւ վերջին պահը ժողովրդի կողքին մնալով եւ անձնական ազատությունը ստորադասելով, ինչի հետեւանքով նրանք հայտնվեցին Բաքվի բանտում։ Արցախի պետականությունը հիմնվել է հայ ժողովրդի կամքի թելադրանքով եւ հազարավոր ազատատենչ հայորդիների պայքարի ու արյան գնով։ Հետեւաբար, թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, ով ցանկանում է Հայրենիք ունենալ եւ ազատության համար մաքառել։ 

ՀՅԴ Արցախի ԿԿ


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

էւքտ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Papikyan
«Ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր․ որպես ՊՆ նախարար՝ չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի»․ Սուրեն Պապիկյան
Դետք
Բահը մարտիկի ընկերն է. մի խրամատային գործիքի պատմություն
па
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն
ԱԳՆ
Հայաստանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել․ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
ytu
Հայտնի հեռուստահաղորդավարը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Արցախ
Թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, որը ցանկանում է Հայրենիք ունենալ. ՀՅԴ Արցախի ԿԿ
Դետք
Խաղաղության պայմանագրերը՝ նոր կոնֆլիկտների պատճառ
հայ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը
նհք
Հունվարի 17-ին Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր
քհդճ
Ռազմական արվեստ. 5 գրքեր՝ ռազմական գործի մասին
հւտ-՛հսճր
ՌԴ-ն չի թելադրում՝ ում հետ համագործակցել․ Լավրովը ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին
տր
ԵԽ նախագահը շուտով կհանդիպի Փաշինյանին
jhjhjjk,
Հայաստանը պետք է զգույշ քայլի, որպեսզի խուսափի Հարավային Կովկասում նուրբ հավասարակշռության ապակայունացումից. փորձագետներ
իը»ոպքե
Գործարկվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
Տետ
Տետ հարձակում. հասարակության վերաբերմունքը պատերազմի նկատմամբ
Դետք
Հայկական առաջին պատմական կարճամետրաժ ֆիլմը՝ արհեստական բանականությամբ
Դետք
Ռազմական խորամանկություններ. Ուիլյամ Վաշինգտոնի թնդանոթը
Դետք
Դատապարտված «կամավորները»
Պեսկով
ՌԴ-ն շահագրգռված է խաղաղ Հարավային Կովկասով. Պեսկով
Օսկանյան
Հայաստանն առաջնորդող սկզբունքը պետք է լինի նրա ազգային շահը՝ սահմանված ոչ թե հանձնվելով, այլ ռազմավարական ճշգրտմամբ. Վարդան Օսկանյան
միջազգայնագետ
ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. միջազգայնագետ
րտս-ը
Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի առաջարկներին
Դետք
Ռազմական խորամանկություն. էությունը և տեսակները
Դետք
Զրահաբաճկոնի զարգացման պատմությունը. հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր
իա
Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթանի տարեմուտի արմենոֆոբ հայտարարությունները. քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան