Submitted by H.Aslanyan on
թշնամի

Թշնամու գազանային դեմքն ու Հայաստանի իշխանությունների լռությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ լինելով հանցագործ երկիր՝ Ադրբեջանն առաջնորդվում է գազանային օրենքներով, ու իրեն ընդհանրապես հետաքրքիր չէ մարդու իրավունքների, առավել ևս՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը։ Բնականաբար, Ադրբեջանը փոխվողը չէ, ու այդ երկրի ղեկավարությունը ոչ միայն շարունակում է խրախուսել հայության նկատմամբ ատելության քարոզչությունը, այլև «կատարելագործում» է հանցագործությունների շղթան։ Արցախյան պատերազմից հետո միջազգային հանրության կողմից (դե, Հայաստանի իշխանությունների մասին խոսելն անիմաստ է) բավարար ճնշում չգործադրվեց Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու մասով։ Արդյունքում Բաքուն գերիներին դարձրեց առևտրի առարկա ու իր պահանջների իրականացման դիմաց նրանց մի մասին հանձնեց հայկական կողմին, բայց գերիների մի մասն այդպես էլ մնաց Ադրբեջանում։

Այնինչ, Ադրբեջանը գերիներին պետք է հանձներ առանց նախապայմանների, քանի որ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9ի եռակողմ համաձայնագրով նախատեսվում էր գերիների և այլ ձերբակալված անձանց փոխանակում։ Իսկ 2023 թվականին նոր ագրեսիա ձեռնարկելով Արցախի դեմ՝ Ադրբեջանն այս անգամ գերի վերցրեց Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Ու արդեն մեկ տարի է՝ այդ մարդիկ ոչ միայն պահվում են Բաքվի բանտերում, այլև նրանց դեմ մեղադրանքներ են ներկայացվել։ Դրանով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր այդ մարդիկ հանցանք են գործել, ու նրանց նկատմամբ արդարադատություն է իրականացվում։ Եթե որոշ սպասումներ կային, թե ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ընդառաջ հնարավոր է Ադրբեջանի վրա գերիների հարցով ուժեղ ճնշում գործադրվի, դրանք էլ չիրականացան։ Դեռ մի կողմ թողնենք միջազգային հանրության պահվածքը, մոտեցումները, ի մասնավորի՝ երկակի ստանդարտների կիրառումը:

Իսկ ի՞նչ են անուն ՀՀ իշխանությունները: Նրանք ամեն կերպ խուսափում են գերիների հարցի բարձրացումից՝ շարունակելով հավաստիացնել, թե իբր շարունակում են աշխատել այդ ուղղությամբ։ Բայց իրականում Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում։ Ու Փաշինյանն էլ իր իշխանության պահվածքն արդարացնում է՝ անտեղի համեմատություն անելով, թե Վիետնամական պատերազմից բավական ուշ են վերադարձվել ամերիկացի գերիները։ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահպանում նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ մտահոգություններ են բարձրացվում գերի վերցված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններից հաղորդագրություններ են ստացվում գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և արդար դատաքննության երաշխիքների մերժման մասին։ Այս դեպքում ինչպե՞ս կարելի է շատ մեծ ակնկալիքներ ունենալ, որ միջազգային հանրությունը կբարձրացնի Հայաստանի շահերը շոշափող թեման, եթե Հայաստանն ինքն այդ հարցը միջազգային հարթակներում չի բարձրացնում ու լռություն է պահպանում։

Ավելին, նշյալ կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն ավելի է ոգևորվել։ Դրա վկայությունն է նաև այն, որ նոր մեղադրանքներ են ավելացվում գերիների նկատմամբ, որպեսզի նրանց ցմահ ազատազրկման դատապարտեն։ Օրինակ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի դատախազները շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, որով նրան սպասում է ցմահ ազատազրկման հեռանկարը։ Ընդ որում, պարզից էլ պարզ է, որ այդ բոլոր մեղադրանքները կեղծ են, քանի որ ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվում են այն պատճառաբանությամբ, թե իբր դրանք առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Բայց նույնիսկ այս պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից ոչ մի ձայն-ծպտուն չկա ու որևէ քայլ տեսանելի չէ գոնե գերիների վիճակը թեթևացնելու ուղղությամբ։

Ընդհակառակը, նրանք իշխանական տեղեկատվական, քարոզչական հարթակներով, իրենց արբանյակներով ժամանակ առ ժամանակ վարկաբեկող նյութեր են տարածում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի հասցեին՝ կրկնելով, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցելով ադրբեջանցիներին։ Եվ հասկանալի է, որ Ադրբեջանի լպիրշությունն արդեն սահման չի ճանաչում, քանի որ Բաքվից համոզվում են, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչի, ամեն զիջման ընդունակ են հանուն իրենց իշխանության պահպանման։ Դրա համար էլ, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրում է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակներում։ Սա արդեն չափազանց վտանգավոր ու մութ ակնարկ է: Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք է լինելու Հայաստանի իշխանությունների կողմից, «համագործակցելո՞ւ» են, թե՞ արդեն «համագործակցում» են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Տաթև
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում
Բաքու
Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Հորմուզ
Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg
Ահծ
Վրաստանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը քննարկել են սահմանային անվտանգության ապահովման հարցեր
Վբ
ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում
Զենք
Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել
Թրամփ
Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման շուրջ «պատմական համաձայնության» մասին
Թրամփ
Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով
Պատ
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
Վարդան
Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն, ինչն իրականում ուռճացված քարոզչական փուչիկ է․ իրանագետ
Տիգրան
Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել․ Աբրահամյան
Գագաթ
Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին
Ուկրաինան
Ուկրաինան կորցրել է F-16 կործանիչ
Էրդողան
Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է վճարում Իսրայելի գործողությունների գինը․ Էրդողան
Թրամփ
Իսրայելը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի. Նեթանյահու
Թրամփ
Մենք շատ ուժեղ ենք հարվածելու Իրանին, քանի որ մեր հերթն է հարվածելու․ Թրամփ
Օկուպացված
Օկուպացված Արցախում հրդեհներ են. կրակը տարածվում է բնակավայրերի մերձակայքում
Նավ
Թուրքիան Կիպրոսին մեղադրում է իր սահմանները խախտելու մեջ
Ջալալ
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
Դրոշ
Բաքվում հայ ըմբիշի պատվին բարձրացվել է Հայաստանի եռագույնը
Զելենսկի
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ հանդիպումից
Արայիկ
Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները
Թրամփ
Սա Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր. Նեթանյահու
Իհպկ
ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային
Լուդաթյան
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին
Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը