Submitted by Անի Երյան on
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի


Սեպտեմբերի 6-ին Վանա լճի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կմատուցվի 14-րդ պատարագը։ Նշվում է, որ պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կիրակնօրյա պատարագին կմասնակցեն բարձրաստիճան հայ հոգևորականներ և մեծ թվով զբոսաշրջիկներ․ գրում է Ermenihaber.am-ը։

Պատարագը կմեկնարկի 11։00-ին և կավարտվի 14։00-ին։ Հավելենք, որ 2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։

Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի,
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի
🔺ՔՊ-ականները լուռ վայելում են ադրբեջանական «հաճոյախոսությունը»  Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա, հիշեցնում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  https://detq.info/arm/node/16474
«Արարատ-Արմենիան» պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։
🔹Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ և կպահպանվեն հանրապետության քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, ասել է Դմիտրի Պեսկովը
Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ. Դմիտրի Պեսկով
Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին:   «Բաքվի Սլավոնական համալսարանի գիտական խորհրդի որոշման հիման վրա հայերենի դասավանդումը նախատեսված է հետագա տարիներին»,- նշել է Հուսեյնզադեն:  Նշենք, որ ԲՍՀ-ի ռեկտոր Անար Նագիևը անցյալ տարի արված իր հայտարարության մեջ տեղեկացրել էր, որ 2026–2027 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։  Ներկայում հայերենը դասավանդվում
Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն