
Վոյտեկ. Մոնտե Կասինոյի հերոսը
1942 թվականին Իրանում տեղակայված լեհական Անդերսի բանակի զինվորները տեղացի երեխաներից մեկից սննդի դիմաց արջի քոթոթ վերցրին։ Արջը նվիրաբերվեց 2-րդ կորպուսին, որը հետագայում դարձավ 22-րդ հրետանային կորպուս, և արջին զինվորները անվանեցին Վոյտեկ։ Վոյտեկ անունը մականուն է, հին սլավոնական «Wojciech»-ի (երջանիկ մարտիկ) փոքրացված ձևը կամ հիպոկորիզմը, որը դեռևս տարածված է Լեհաստանում:
Եգիպտոս իր ճանապարհորդության ընթացքում Վոյտեկը արջուկից վերածվեց մեծ արջի, ինչպես նաև դարձավ հրետանային 22-րդ վաշտի թալիսմանը: Բացի այդ, այդ ընթացքում արջին հաջողվել է համտեսել իրեն անսովոր հյուրասիրությունները ՝ մարմելադ, շոկոլադ և գարեջուր։ Վաշտի անդամներից մեկի հիշողությունների համաձայն ՝ Վոյտեկը նույնիսկ սովորել էր ծխել։ Զինվորները արջին ընդունում էին ոչ թե որպես ընտանի կենդանի, այլ որպես իսկական մարտական ընկեր, ուստի նրանք նրան սովորեցնում էին ռազմական վարվելակարգ:
1944 թվականին արջն իր զինակից ընկերների հետ հասցրել էր այցելել Պաղեստին և Հյուսիսային Աֆրիկա՝ նախքան Իտալիայում հայտնվելը։
Վոյտեկը և նրա վաշտը մարտերի առաջին անգամ մասնակցեցին 1944 թվականի մայիսի կեսերին Մոնտե Կասինոյի ճակատամարտի ժամանակ։ Հենց այս ճակատամարտում նա կատարեց իր հայտնի սխրանքը։ Զինվորները հիշում էին, որ տեսել են արջին զինամթերքով արկղեր տանելիս։
Արջը, տեսնելով, թե , թե ինչպես են զինվորները արկղերը բարձրացնում և տեղափոխում, սկսում է կրկնօրինակել նրանց։ Վոյտեկը կրում էր արկղեր, որոնք սովորաբար 4 մարդիկ էին տեղափոխում, իսկ թնդանոթը նրան ընդհանրապես չի վախեցրել։
Այս ամենը հավերժացրեց Վոյտեկին. մինչ օրս արջը Լեհաստանի բանակի հրետանու ապահովման 22-րդ վաշտի պաշտոնական խորհրդանիշն է։ Իտալական դաշնակիցների արշավի հերոսն իր կյանքի վերջն անցկացրել Է Մեծ Բրիտանիայում։ 1945 թվականին Անդերսի բանակը լուծարվեց, և Վոյտեկը հայտնվեց Էդինբուրգի կենդանաբանական այգում, որտեղ ևս նա ճանաչված աստղ էր:
Ավելացնել նոր մեկնաբանություն