Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու ուղղությամբ, Բաքուն շարունակում է էսկալացիոն հռետորաբանությունն ու նորանոր տարածքային ու մշակութային հավակնությունների ձևակերպումը:

«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, իբր գտնվող, «աղվանական քրիստոնեական ժառանգության» ուսումնասիրության նպատակով։

Այս փաստին անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և Գյոյչայի (Սևանա լճի) ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով։ Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»: Ինչու «Ուժեղ Հայաստանը» չի նկատում ինչքան խաղաղ են ադրբեջանցիների նպատակները: Խաղաղության աղավնիներ Ջեյհունն ու Հիքմեթը …»,- վերջում հեգնանքով ավելացրել է Կարապետյանը։

Գնալով ակնհայտ է դառնում այն դիսոնանսը, որն առկա է Հայաստանի գործող իշխանությունների «խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի իրական, ռևանշիստական քայլերի միջև։ Հայաստանի կողմից արդեն իսկ արված զիջումները, ինչպիսիք են միակողմանի սահմանազատման գործընթացը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն ընդառաջ գնալը որևէ համարժեք քայլով չեն փոխհատուցվել Բաքվի կողմից։

Ադրբեջանցիները դրա դիմաց ոչ միայն ոչինչ չեն զիջել, այլև չկան նվազագույն նշաններ, որ պատրաստվում են գոնե հետ քաշվել Հայաստանի օկուպացված տարածքներից։ Փոխարենը՝ Բաքուն ներկայացնում է նորանոր, շարունակական պահանջներ՝ սկսած ՀՀ Սահմանադրության փոփոխության պարտադրանքից մինչև «արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզերի ու մշակութային յուրացման քաղաքականության շրջանառումը։

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հիանալի հասկանում է Հայաստանի ներքաղաքական իրականությունը։ Բաքվում գիտակցում են, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական հենարանը խարխլված է, իսկ ընտրական արդյունքները ձևավորվել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, թոշակների չնախատեսված բարձրացման և պետական ապարատի ներգրավման հաշվին։ Բաքուն հասկանում է, որ Փաշինյանն ամբողջովին չի արտահայտում հայ ժողովրդի մեծամասնության լեգիտիմ կամքը այնպիսի ճակատագրական փաստաթղթերի ստորագրման համար, ինչպիսիք են խաղաղության պայմանագիրն ու տարածքային զիջումները։ «Սրբազան շարժումը» ցույց տվեց, որ հանրային դժգոհության կուտակված լիցքը չափազանց մեծ է, և նույնիսկ փոքր կայծը բավական է, որպեսզի համազգային հսկայական ալիք բարձրանա։

Այս կոնտեքստում Ադրբեջանի պարբերական սադրանքները, հավակնոտ հայտարարություններն ու «աղվանական ժառանգության» թեման յուրօրինակ քննություն են Նիկոլ Փաշինյանի համար։ Նա, օրինակ՝ Օվերտոնի պատուհանի սկզբունքով շրջանառության մեջ դնելով Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը («Քյարքի») և խոսելով նրա հնարավոր՝ Ադրբեջանին հանձնելու մասին, փորձում է հասկանալ հայ հանրության ռեակցիաները և ստուգել, թե արդյոք լիարժեքորեն կարող է կանխել դժգոհության ալիքը։ Իսկ ադրբեջանցիները փորձարկում են, թե որքանով է իշխանությունը տիրապետում իրավիճակին, որպեսզի կարողանան մաքսիմալ զիջումներ պարտադրել։

Քանի դեռ Հայաստանի իշխանությունները խաղաղության օրակարգը կառուցում են միակողմանի զիջումների տրամաբանությամբ, Ադրբեջանը շարունակելու է օգտագործել Հայաստանի ներքին թուլությունն ու իշխանության լեգիտիմության պակասը։ «Աղվանական ժառանգության» կեղծ թեզերի շրջանառումը հերթական ապացույցն է, որ Բաքվի նպատակը ոչ թե տևական խաղաղությունն է, այլ Հայաստանի պետականության հիմքերի հետևողական քանդումը։

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հեզորեն տանող, որևէ կերպ չհակադարձող և սուր հռետորաբանությունից խուսափող Փաշինյանը լրիվ հակառակ՝ բավականին ագրեսիվ վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։ Խոսքը մի պետության մասին է, որն այս պահին արդեն իսկ սկսել է Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների լայնածավալ փուլ։ Այս առճակատումն աստիճանաբար խորանում է այն աստիճանի, որ ոչ միայն խզվում են ավանդական տնտեսական կապերը՝ հսկայածավալ վնաս հասցնելով Հայաստանի տնտեսությանը, այլև հարաբերությունները թևակոխում են ծանր ճգնաժամային փուլ՝ Հայաստանի համար փաստացի բացելով «երկրորդ ճակատ»։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե Հայաստանի իշխանությունները պատերազմից խուսափելու պատրվակով որդեգրել են Ադրբեջանի հետ մեղմ հռետորաբանության և մաքսիմալ զիջումների ուղին, նույն տրամաբանությամբ ինչու՞ են Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերում ճիշտ հակառակ մոտեցումը՝ ստեղծելով ևս մեկ աննպաստ ու ճակատագրական խնդիր։ Եթե նրանց ձգտումներն անկեղծ են և չեն հետապնդում բացառապես Արևմուտքի շահերը սպասարկելու գնով իշխանությունը պահելու նպատակ, ապա ինչու՞ է նման վտանգավոր դիմակայություն հրահրվում մի պետության հետ, որը կարող է անհամեմատ ավելի հզոր և անհամեմատ ավելի դաժան թշնամի դառնալ Հայաստանի համար, քան հնարավոր է պատկերացնել ամենավատ երազում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պապոյան
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել․ նախարար
ՊՆ
Կրկին զինծառայող է մահացել
Զորք
Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից
Զելենսկի
Զելենսկին նշել է Պուտինի հետ հնարավոր եռակողմ հանդիպման վայրն ու ժամանակը
Բայրամով
TRIPP-ը կնպաստի տարածաշրջանային կապերի զարգացմանն ու խաղաղության ամրապնդմանը. Բայրամով
Նիկոլ
Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Իրան
Փաշինյանը և Փեզեշքիանը հանդիպել են. քննարկվել է երկկողմ համագործակցությունը
Լայեն
Փաշինյանն ու ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Նիկոլ
Փաշինյանը հայտարարել է Մոսկվա-Երևան հարաբերությունների վերափոխման մասին
Ռուբիո
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան շփումներում առաջընթաց չկա
Լավրով
Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայում կայուն, արդար խաղաղության հասնելու համար․ Սերգեյ Լավրով
Սիբիգա
Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Սիբիգա
Սիրիա
Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք
Էրդողան
Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են. հայտնի է՝ ինչ են քննարկել
Արարատ
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
Իրան
Իրանի դեմ գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 19-ի
Թրամփ
Թրամփը կիսվել է Հաջիևի՝ «հայ-ադրբեջանական խաղաղության» մասին հարցազրույցով
Արտակ
ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան
Նիկոլ Փաշինյան
Հայաստանը նոր ԱԷԿ–ի կառուցման հարցը քննարկում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Կորեայի հետ. Փաշինյան
Արմեն
Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, ո՞ր հայրենիքի. Աբրահամյան
ԱՄՆ
ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը
Նիկոլ Փաշինյան
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը՝ Նյու Յորքում
Թրամփ
Թրամփն ու Զելենսկին հանդիպել են. քննարկվել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
ՊՆ
ՊՆ-ում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությունը
Էրդողան
Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողանը՝ ՄԱԿ-ում
Գերի
Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch
Թրամփ
Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշատակել է Փաշինյանին և Ալիևին
Արմեն
Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
Բայրամով
Բայրամովն ու Արաղչին քննարկել են Ադրբեջան-Իրան երկկողմ ու բազմակողմ օրակարգը
Հանդիպում
Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում