Submitted by H.Aslanyan on
Ալի

Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցումը հռչակվեց որպես շատ մեծ հաջողություն, իշխանություններն էլ հերթական անգամ սկսեցին դրոշակ ծածանել, որ գնում են խաղաղության հաստատման ճանապարհով, «խաղաղության դարաշրջանը» շատ մոտ է։

Այնինչ փաստաթղթի առնվազն վերջին երկու կետի համաձայնեցումը ենթադրում է, որ Հայաստանը գնում է հերթական զիջումների։ Պատահական չէ, որ նույնիսկ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն էր հայտարարել, թե ողջունում է Երևանի «համարձակ զիջումները»։ Ու, ինչպես ՀՀ իշխանություններն են խոստովանում, այդ զիջումները վերաբերում են նվազագույնը երկու կետերին՝ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարմանը։ Թեպետ, այստեղ իմիջիայլոց նշենք, որ մյուս 15 կետերն այդպես էլ չեն հրապարակվել, և դրանց առումով պատկերացում կազմել կարելի է միայն անցած մի քանի տարվա ընթացքում հպանցիկ քննարկումներից:

Իհարկե, իիշխանություններն էլ կարող են հայտարարել, թե՝ տեսեք, Ադրբեջանն էլ է համաձայնում իր հայցերից հրաժարվել, բայց Ադրբեջանի հայցերն իրականում մեզ համար այդքան վտանգավոր չեն, քանզի հնարածին հայցեր են ու անապացուցելի, որքան մեր հայցերն Ադրբեջանի համար։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը կոնկրետ պատերազմական հանցագործություններ է գործել, ու եթե միջազգային ու դատական մակարդակով այդ հանցագործություններն արձանագրվեն, ապա հետագայում Բաքուն լուրջ խնդիրներ կարող է ունենալ, երբ տարբեր միջազգային կենտրոններ այդ որոշումներն օգտագործեն Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ ընդհանուր առմամբ իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվում դատական գործընթացներից, դրա համար էլ այսօր իրենց մոտ պահվող ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դարձրել են դատական ֆարսի մաս, որի արդյունքում հետագայում կարող է հիմք ստեղծվել Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու կամ մեղադրանքներ հասցեագրելու նպատակով։

Ինչ վերաբերում է երրորդ երկրների ուժերի կամ ներկայացուցիչների սահմանին բացառելուն, ապա դա նույնպես շատ ձեռնտու է Ադրբեջանին, դրա համար էլ ադրբեջանական կողմն անընդհատ բողոքում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությունից։ Պատճառը թերևս այն է, որ ադրբեջանական մեդիայում խմորվում է այն տեսակետը, թե Հայաստանը ռազմական հարձակման կամ ռևանշի է պատրաստվում։ Իսկ երբ ռազմական ուժերի տեղաշարժերն արձանագրողներ չլինեն, ապա Բաքվի ռեժիմը կարող է նախահարձակ լինել, ինչպես միշտ են արել, և խաղարկել այն սցենարը, թե Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, ու իրենք ստիպված են եղել պատասխան քայլեր ձեռնարկել։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձում է մաքսիմալ ճնշում գործադրել հայկական կողմի վրա ագրեսիայի սպառնալիքի միջոցով։ Դրա համար էլ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պարբերաբար հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական կողմը կուտակումներ է իրականացնում սահմանին, կրակում է և այլն։ Իսկ երբ հայկական կողմը պահանջում է կոնկրետ ապացույցներ ներկայացնել, բնականաբար, չեն ներկայացվում, որովհետև դրանք չկան։ Ըստ երևույթին, ադրբեջանական կողմը ցանկանում է շոշափել միջազգային դերակատարների տրամադրությունները, որպեսզի հարկ եղած դեպքում ագրեսիայի դիմելու արդյունքում համաձայնագրի կնքումը դարձնի ժամանակավրեպ։

Ու սա այն դեպքում, որ համաձայնագրի այս տեսքով կնքումն ինքնին հայկական կողմի համար նոր խնդիրներ կարող է ստեղծել, քանի որ դրանում արտացոլված կետերի հետ կապված բազմաթիվ անորոշություններ կան։ Առաջին հերթին դա վերաբերում է վերահսկողության մեխանիզմների բացակայությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը առցանց տարբերակով առաջարկներ են փոխանակել, որի արդյունքում էլ ինչ-որ փաստաթուղթ է ստացվել, բայց հարցական է, թե ո՞վ պետք է ապահովի այդ համաձայնագրի կիրարկումը և հետևի, որ այն չխախտվի։ Այսինքն, ո՞վ է երաշխավորը: Հասկանալի է, որ եթե համաձայնագիրը չներառի հստակ վերահսկողական մեխանիզմներ և միջազգային դերակատարների ներգրավվածություն (օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն և այլն), ապա Ադրբեջանը կարող է խախտել իր պարտավորությունները՝ առանց «աչքը թարթելու»։ Մյուս կողմից էլ՝ եթե Ադրբեջանը պահանջի, որ համաձայնագրում տեղ գտնեն տարակարծությունների տեղիք տվող դրույթներ, ապա Բաքուն հետագայում կարող է այդ անորոշությունների դաշտն օգտագործել նոր զիջումներ կորզելու նպատակով։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե համաձայնագիրը չի կարող բոլոր ոլորտները կարգավորել: Այդ դեպքում պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանը կարող է մյուս ոլորտների հետ կապված անընդհատ պահանջներ ներկայացնել, որոնք դուրս են համաձայնագրի դաշտից։ Ինչը և, ի դեպ, արդեն իսկ անում է: Օրինակ՝ եթե համաձայնագրում անդրադարձ չկա ռազմական ոլորտին, ապա Ադրբեջանի կողմից կարող է պահանջ դրվել Հայաստանի զինված ուժերի կրճատման մասին և այդպես շարունակ։

Մյուս կողմից՝ Փաշինյանը մանիպուլացնում է հանրությանը՝ ասելով, թե Սյունիքով անցնող ճանապարհը լինելու է իր հոդվածում նկարագրվածի պես, այսինքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, բայց մոռանում է նշել, որ կողմերը մինչ այդ պայմանավորվել էին հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դուրս թողնել համաձայնագրից։Ալիևը հայտարարում է, թե իրենց ընդամենը թուղթ է պետք, իսկ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանին ընդամենը իրավական հիմք է անհրաժեշտ, որպեսզի Արցախի էջի վերաբացման հնարավորությունն ընդհանրապես փակի, իսկ նոր պահանջներից ադրբեջանական կողմը չի հրաժարվելու։

Ըստ այդմ, եթե համաձայնագիրը կնքվի կարճաժամկետ քաղաքական կամ դիվանագիտական շահերից ելնելով՝ առանց երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների, ապա ապագայում Հայաստանը կարող է հայտնվել ավելի թույլ բանակցային դիրքերում և ստիպված լինել գնալ լրացուցիչ զիջումների»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News