Submitted by Անի Երյան on
ARM az

Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար նախ պետք է ավարտենք դրա տեքստի վրա աշխատանքը, և մենք դրականորեն ենք գնահատում տեքստում մնացած որոշ բաց հարցերի համաձայնեցման հեռանկարները:

Այս մասին վերջերս Բուդապեշտ կատարած այցի ժամանակ Magyar Nemzet (Հունգարական ազգ) թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացի հաջող ավարտի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված իբր տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ:

«Խաղաղության կայունության և անշրջելիության համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր հիմնարար օրենքում, որպեսզի մեկընդմիշտ բացառվեն նրա հավակնությունները Ղարաբաղի շրջանի նկատմամբ։ Այսպիսով, եթե նույնիսկ հնարավոր լինի համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, Հայաստանի իրավական և սահմանադրական դաշտը նույնպես պետք է համապատասխանեցվի դրան, որպեսզի խաղաղության պայմանագիրը կարողանա գոյատևել Հայաստանի ոչ միայն  ներկա, այլև ապագա կառավարությունների օրոք»:

Ամիրբեկովը նաև ավելացրել է, որ «այսօր  համաձայնության գալու իսկապես շատ լավ շանսեր կան, բայց գնդակը հայկական կողմում է, որը պետք է ճիշտ որոշում կայացնի»:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն