Submitted by H.Aslanyan on
Արարատ

Խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Արարատ Միրզոյան

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ «Correio Braziliense»-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։

Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացներն արդեն ընթացքի մեջ են։

Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը»։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Բրազիլ կատարած Ձեր այցը:

Արարատ Միրզոյան. «Ես այս այցը շատ կարևոր եմ համարում։ Ինչպես նշեցիք, երկար ժամանակ է, ինչ մենք վերջին անգամ բարձր մակարդակի այցելություն ենք ունեցել։ Ըստ էության, Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների խորացման նոր փուլը սկսվել է դեռևս անցած տարի. երկար դադարից հետո մենք վերսկսեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները։ Տարվա ավարտին տեղի կունենա խորհրդակցությունների երկրորդ փուլը, և բրազիլացի դիվանագետները կայցելեն Երևան։ Նախարար Մաուրո Վիեյրան հրավեր ունի այցելելու իմ երկիր։

Բրազիլիայում մենք քննարկեցինք բազմաթիվ հնարավորություններ։ Մեր քաղաքական երկխոսությունն ակտիվացել է և կպահպանի իր դինամիկան։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք միջազգային հարթակներում՝ փոխադարձ աջակցելով տարբեր միջազգային կազմակերպություններում թեկնածությունների առաջադրմանը։ Մենք կիսում ենք նույն մտահոգությունները միջազգային համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ, հատկապես մարդու իրավունքների լուրջ խախտումների և զանգվածային հանցագործությունների կանխարգելման ու վաղ նախազգուշացման հարցերում։

Տնտեսության և մեր երկկողմ առևտրի ոլորտներում աճ է նկատվում։ Միաժամանակ, գիտակցում ենք, որ դեռևս մեծ ներուժ կա։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք ակտիվացնելու գործարար կապերը երկու կողմերի միջև։ Քննարկեցինք հայ և բրազիլական ընկերությունների համագործակցության հնարավորությունները։ Մենք բացահայտեցինք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ջանքեր գործադրել կապերն ամրապնդելու և դրանք փոխշահավետ դարձնելու համար, հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Կա մեծ ներուժ, և մենք ունենք հստակ տեսլական այն քայլերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են մեր երկրների մերձեցման համար»։

Հարց. Ինչպիսի՞ն են Հայաստանի և Բրազիլի միջև ներմուծման և արտահանման ցուցանիշները։

Արարատ Միրզոյան. «Փաստացի, մենք հիմնականում ներմուծում ենք Բրազիլից։ Դուք եք արտահանողը, և դա կազմում է ապրանքների ավելի քան 90%-ը։ Այսպիսով, առևտրային բալանսը բավական անհամաչափ է։ Ինչպես կարող եք պատկերացնել, այն ներառում է սուրճ, շաքարավազ, ծխախոտ, նաև այլ ապրանքներ։ Այնուամենայնիվ, մենք շատ լավատեսորեն ենք գնահատում Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները»։

Հարց. Ինչպիսի՞ն են նախագահ Լուլայի՝ Հայաստան այցելելու հեռանկարները։

Արարատ Միրզոյան. «Մենք մեծ պատիվ կհամարենք նախագահ Լուլայի այցը։ Կա հայկական կողմի հրավերը, և այժմ բրազիլական կողմն է, որ կարող է նշել այցի կոնկրետ ժամկետները։ Այդպիսի այցը մեծ պատիվ կլինի, հատկապես այն պարագայում, որ Բրազիլը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին COP-30 գագաթնաժողովը, իսկ Հայաստանը, հաճելի զուգադիպությամբ, լինելու է Կենսաբազմազանության մասին COP-17-ի հյուրընկալող երկիրը։ Այս համատեքստում Հայաստանի և Բրազիլի միջև կա լուրջ ներուժ բարձր մակարդակի այցերի համար։ Մենք սպասում ենք նախագահ Լուլայի այցին և վստահ ենք, որ Հայաստանի նախագահը նույնպես ուրախությամբ կկատարի պատասխան այց Բրազիլ»։

Հարց. Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք։ Ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին։

Արարատ Միրզոյան. «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Մենք առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ։ Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը և նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված են խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել