Արցախ

Խոր մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»․ Արցախի ԱԺ


16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ հայտարարություն է տարածել Արցախի Ազգային ժողովը։

«Մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, խոր մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»։ Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրավունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրեցօր ուժգնացող հայատյաց քաղաքականությունը:

Այդ «դատավարությունը», որն իրականացվում է առևանգված և ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։

Մենք ակնկալում ենք մարդու իրավունքներով և տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ պետություններից, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կազմակերպություններից, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր դերակատարներին չեզոք դիրքորոշման փոխարեն որդեգրել հստակ և սկզբունքային մոտեցում, որով կդատապարտվի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը և կկանխվի ապօրինի դատավարության իրականացման ցանկացած փորձ։

Ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, որ հետևողականորեն ու վճռականորեն կբարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատյաններում և բանակցություններում։ Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առավելագույն զգոնություն ցուցաբերել տեղեկատվական-հոգեբանական սադրանքների հանդեպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականությունը։ Հորդորում ենք չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատվական դաշտում և չթիրախավորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ հայտարարությունների համար, որոնք կարող են արվել անմարդկային բռնաճնշումների ներքո։ Հիշեցնում ենք, որ պատանդների ցանկացած հայտարարություն կամ ցուցմունք կարող է խեղաթյուրվել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգոնություն ու ազգային պատասխանատվություն ցուցաբերել այս իրավիճակում:

Ադրբեջանական բանտերում խոշտանգվում և դատարաններում դատապարտվում ենք մենք բոլորս՝ ի դեմս մեր պատանդառված հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատվության ու բարոյական պարտավորությունների հարցն է՝ անկախ որևէ անձի հանդեպ այս կամ այն վերաբերմունքից:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու հավաքական շահերը, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ գերեվարված հայերի անհապաղ վերադարձն է հայրենիք»,– ասված է հայտարարության մեջ։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Օսկանյան
Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում. Օսկանյան
ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ
Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
ա
Ադրբեջանում գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքներից՝ այդ թվում իրենց ընտրությամբ պաշտպանից և համապատասխան երաշխիքով թարգմանչից․ ՀՀ ՄԻՊ
Վարդանյան
«Գործի 422 հատոր ադրբեջաներեն». Բաքվում սկսվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը. BBC-ի անդրադարձը
հճֆը
Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․Փեզեշքիան
ճկհիշը
Փաշինյանը պարզաբանումներ է տվել Պուտինին Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ
gtfg
Արցախի ղեկավարության շինծու դատավարությունում պետական մեղադրանքը պաշտպանելու է 6 դատախազ
Ռուբեն Վարդանյան
Նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը․ Ռուբեն Վարդանյան
az
Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով
ՀՀ
Հայաստանը և Ադրբեջանը սահմանազատումը կսկսեն հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից
Իրան
Իրանում գործարկվել է առաջին հայրենական արտադրության «Զագրոս» հետախուզական նավը
Արցախ
Խոր մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»․ Արցախի ԱԺ
նդզքտ
Զորակոչիկների բուժհետազոտության տվյալները կթվայնացվեն. Պապիկյան
fdzth
Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում երբեք խոսք չի եղել ՀՀ-ում արտատարածքային միջանցքների ստեղծման մասին․ Զախարովա
,ըսր
Արևմուտքը թքած ունի Հայաստանի ապագայի վրա. Զատուլին
Դետք
Ի՞նչ էին անում նացիստական ​​լեռնային հրաձիգները Էլբրուսի գագաթին
էւքտ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Papikyan
«Ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր․ որպես ՊՆ նախարար՝ չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի»․ Սուրեն Պապիկյան
Դետք
Բահը մարտիկի ընկերն է. մի խրամատային գործիքի պատմություն
па
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն
ԱԳՆ
Հայաստանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել․ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
ytu
Հայտնի հեռուստահաղորդավարը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Արցախ
Թշնամու դատարանում դատվողը ոչ միայն պատանդառվածներն են, այլեւ յուրաքանչյուր հայ, որը ցանկանում է Հայրենիք ունենալ. ՀՅԴ Արցախի ԿԿ
Դետք
Խաղաղության պայմանագրերը՝ նոր կոնֆլիկտների պատճառ
հայ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը
նհք
Հունվարի 17-ին Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր
քհդճ
Ռազմական արվեստ. 5 գրքեր՝ ռազմական գործի մասին
հւտ-՛հսճր
ՌԴ-ն չի թելադրում՝ ում հետ համագործակցել․ Լավրովը ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին
տր
ԵԽ նախագահը շուտով կհանդիպի Փաշինյանին
jhjhjjk,
Հայաստանը պետք է զգույշ քայլի, որպեսզի խուսափի Հարավային Կովկասում նուրբ հավասարակշռության ապակայունացումից. փորձագետներ