uyfvlyf

Էրդողանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացման» անհրաժեշտության մասին 

Հուլիսի 31-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Էրդողանը Բայրամովի հետ  հանդիպմանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացման» կարևորության մասին։   

Ըստ Էրդողանի՝ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը նախատեսված մինչև 15 մլրդ դոլար ավելացնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների շահերից է բխում համատեղ գործելն ու լիարժեք համագործակցելն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:  

Նշելով անդրկասպյան երկաթուղու և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությունը՝ Էրդողանը շեշտել է այդ ճանապարհների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Էրդողանն ընդգծել է, որ կարևոր են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացումը» և համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրումը:

 

Добавить комментарий