Էրդողանը և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 31-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությունը և աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը։
Էրդողանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի շուրջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն