Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել սպառազինության նոր տեսակ, որը անվանել է «բոլոր ռումբերի հայրը», հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։
«Մենք «բոլոր ռումբերի հոր» ներկայացման նախապատրաստական փուլում ենք։ Հակառակորդի համար սա ինչ-որ նոր բան է», - ասել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին։
Նա մանրամասներ չի հայտնել Իրանի մոտ հայտնված նոր տեսակի զենքի մասին։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու ծրագրեր՝ այսպես կոչված «բոլոր ռումբերի մոր»՝ ԱՄՆ զինանոցում առկա ամենամեծ ոչ միջուկային ավիառումբի կիրառմամբ, եթե նա հրաման տա վերսկսելու ռազմական գործողությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն