Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ։ Այս մասին նա ասել է ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել հակամարտության երկարատև դադարի։
«Հրադադարը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի նվազագույն պահանջն է, ինչից հետո մենք կդիմենք ԱՄՆ նախագահին և եվրոպացի գործընկերներին՝ անվտանգության երաշխիքներ ստանալու համար»,- շեշտել է Զելենսկին։
Ավելացնել նոր մեկնաբանություն