Submitted by H.Aslanyan on
Անկա

ANCA-ն ներկայացրել է ԱՄՆ ընտրությունների օրակարգը. Արցախ, ռազմագերիներ, պատժամիջոցներ Բաքվի դեմ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնահատման տվյալներն ու ընտրություններին ցանկալի թեկնածուների ցանկը։ Կազմակերպությունը նաև գործարկել է ընտրական հարթակ՝ ներկայացնելու ամերիկահայ համայնքի համար կարևոր ընտրապայքարները և տեղեկացնելու ընտրողներին թեկնածուների դիրքորոշումների մասին։

Հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին գնահատել է ավելի քան 70 չափանիշով՝ կապված Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության, Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության ապահովման և ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ օրենսդիրների դիրքորոշումների հետ։ Այս ընտրական փուլում Հայ դատի հանձնախումբն աջակցում է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի 63 թեկնածուի։

Ասվածի համատեքստում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն են՝

Արցախի հայաթափման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև արցախահայերի անվտանգ վերադարձի իրավունքի պաշտպանությունը։

Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակումը։

Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունը, ինչպես նաև հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդումը։

Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումը և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի լիարժեք կիրառումը։

Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակում։

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա մասին հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների խթանումը։

Գնահատման համակարգում հաշվի են առնվում օրենսդրական նախաձեռնություններին աջակցությունը, Կոնգրեսի համապատասխան նամակներին միանալը, Հայկական հարցերով հանձնախմբին անդամակցությունը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները և ամերիկահայ համայնքի հետ աշխատանքը։

Հայ դատի հանձնախումբը ընտրություններին աջակցվող թեկնածուների թվում ընդգրկել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների՝ ընդգծելով, որ իր մոտեցման հիմքում ոչ թե կուսակցական պատկանելությունն է, այլ Հայաստանի և Արցախի վերաբերյալ նրանց դիրքորոշումներն ու գործունեությունը։

Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում մի շարք մրցակցային ընտրապայքարների, այդ թվում՝ Նյու Հեմփշիրում և Միչիգանում Սենատի ընտրություններին, ինչպես նաև Տեխասի 28-րդ ընտրատարածքում Ներկայացուցիչների պալատի ընտրություններին։ Վերջինում Հայ դատի հանձնախումբը դեմ է հանդես գալիս կոնգրեսական Հենրի Կուելյարին՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ կապված կաշառքի գործով նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքները և նրա՝ Ադրբեջանին նպաստող արտաքին քաղաքականությանն առնչվող գործողությունները։ Կուելյարը 2025 թ. դեկտեմբերին նախագահական ներում է ստացել՝ նախքան գործի դատական քննությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալեն
Ներխուժե՞լ, մոլորվել է այդ մարդը. Ալեն Սիմոնյանը` Շաքի մտած ադրբեջանցի զինվորի մասին
Անի
Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ
Արտակ
Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների․ Արտակ Զաքարյան
Անկա
ANCA-ն ներկայացրել է ԱՄՆ ընտրությունների օրակարգը. Արցախ, ռազմագերիներ, պատժամիջոցներ Բաքվի դեմ
Հրթիռ
CNN․ Ուկրաինան մնացել է առանց Patriot-ի հրթիռների
Սահման
Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց. թուրք նախարար
Տիգրան
Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության կոշտացումը մտահոգությունների տեղիք է տալիս․ Աբրահամյան
Ալեն
Ալիևին ասել եմ, որ նրա հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան
Մհեր
Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան
Սահման
Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա իրենց․ Ալեն Սիմոնյան
Թուրք
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին
Միրզոյան
Անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Միրզոյան
Միրզոյան
Անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, կա պատրաստակամություն․ Արարատ Միրզոյան
ՊՆ
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը
Կալաս
Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել
Նեթանյահու
Նեթանյահուն պատմել է իսրայելական հարվածներից հետո Սիրիայի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Թրամփ
Ուկրաինայում հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց արդեն առանց Զելենսկու. Թրամփ
Բաքու
Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ
Սանկցիա
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Պուտին
ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
Թուրք
Թուրքիայում քննարկվում է թուրք զինվորներին Եմեն ուղարկելու հարցը
Թրամփ
Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
Զելենսկի
Տուսկի հետ քննարկել ենք քայլերը, որոնք կօգնեն ամրապնդել մեր պաշտպանությունը ռուսական հարվածներից. Զելենսկի
Ալիև
Ոչ ոք չի դատապարտել Հայաստանին. Ալիև
Նիկոլ
Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. Փաշինյան
Ռումբ
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN
Նիկոլ
COP 17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է. Փաշինյան
Ալիև
Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել
Բաքու
Լավրովը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ
Բաքու
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ