Submitted by H.Aslanyan on
Նեթանյահու

Նեթանյահուն պատմել է իսրայելական հարվածներից հետո Սիրիայի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ 2025 թվականի հուլիսին Դամասկոսին հասցված իսրայելական հարվածներից հետո հեռախոսով զրուցել է Սիրիայի նախագահ Ահմեդ Շարաայի հետ, հայտնում է The Times of Israel-ը։

Ըստ Նեթանյահուի՝ այդ զրույցից հետո Սիրիայի հարավում դրուզների զանգվածային սպանությունները դադարել են։

Իսրայելի կառավարության ղեկավարը դրա մասին պատմել է «Լիկուդ» կուսակցության՝ դրուզական համայնքին նվիրված համաժողովում։ «Ես վերցրի հեռախոսը և զանգահարեցի Շարաային։ Դա շատ կարճ և շատ կոշտ զրույց էր։ Եվ [Սիրիայում դրուզների] սպանությունները դադարեցին»,- հայտարարել է Նեթանյահուն։

Սա Նեթանյահուի և Շարաայի միջև ուղիղ զրույցի մասին առաջին հայտնի հրապարակային հաղորդումն է։ Վերջինս իշխանության էր եկել 2024 թվականի վերջին՝ Բաշար Ասադի տապալումից հետո, որը երկար տարիներ ղեկավարել էր Սիրիան։ Իսրայելը և Սիրիան դիվանագիտական հարաբերություններ չունեն և բազմիցս պատերազմել են միմյանց դեմ։ Հետևաբար, այս զրույցը կարող է լինել երկու երկրների առաջնորդների միջև պատմության մեջ առաջին ուղիղ շփումը։

2025 թվականի հուլիսին Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի պաշտպանության նախարարությանը և Դամասկոսում նախագահական պալատի մերձակա օբյեկտներին։ Իսրայելի իշխանությունները հայտարարում էին, որ գործողության նպատակը Սիրիայի հարավում դրուզների պաշտպանությունն էր, որտեղ Էս-Սուվեյդայի շրջանում, որը բնակեցված է հիմնականում այդ կրոնական համայնքի ներկայացուցիչներով, միջհամայնքային բախումներ էին բռնկվել։

«Ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ՝ մեր եղբայրներին և ձեր եղբայրներին պաշտպանելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ դիմելով համաժողովի մասնակիցներին։

Ներկայում Իսրայելը և Շարաայի կառավարությունը բանակցություններ են վարում անվտանգության ոլորտում համաձայնագրի շուրջ։ Սիրիական կողմը պահանջում է դուրս բերել իսրայելական զորքերը սահմանային բուֆերային գոտուց, որը Իսրայելի պաշտպանության բանակը զբաղեցրել էր Ասադի տապալումից հետո։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալեն
Ներխուժե՞լ, մոլորվել է այդ մարդը. Ալեն Սիմոնյանը` Շաքի մտած ադրբեջանցի զինվորի մասին
Անի
Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ
Արտակ
Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների․ Արտակ Զաքարյան
Անկա
ANCA-ն ներկայացրել է ԱՄՆ ընտրությունների օրակարգը. Արցախ, ռազմագերիներ, պատժամիջոցներ Բաքվի դեմ
Հրթիռ
CNN․ Ուկրաինան մնացել է առանց Patriot-ի հրթիռների
Սահման
Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց. թուրք նախարար
Տիգրան
Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության կոշտացումը մտահոգությունների տեղիք է տալիս․ Աբրահամյան
Ալեն
Ալիևին ասել եմ, որ նրա հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան
Մհեր
Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան
Սահման
Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա իրենց․ Ալեն Սիմոնյան
Թուրք
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին
Միրզոյան
Անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Միրզոյան
Միրզոյան
Անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, կա պատրաստակամություն․ Արարատ Միրզոյան
ՊՆ
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը
Կալաս
Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել
Նեթանյահու
Նեթանյահուն պատմել է իսրայելական հարվածներից հետո Սիրիայի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Թրամփ
Ուկրաինայում հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց արդեն առանց Զելենսկու. Թրամփ
Բաքու
Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ
Սանկցիա
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Պուտին
ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
Թուրք
Թուրքիայում քննարկվում է թուրք զինվորներին Եմեն ուղարկելու հարցը
Թրամփ
Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
Զելենսկի
Տուսկի հետ քննարկել ենք քայլերը, որոնք կօգնեն ամրապնդել մեր պաշտպանությունը ռուսական հարվածներից. Զելենսկի
Ալիև
Ոչ ոք չի դատապարտել Հայաստանին. Ալիև
Նիկոլ
Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. Փաշինյան
Ռումբ
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN
Նիկոլ
COP 17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է. Փաշինյան
Ալիև
Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել
Բաքու
Լավրովը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ
Բաքու
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ