Ալիևին ասել եմ, որ նրա հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան
«Ես հնարավորություն եմ ունեցել նախագահ Ալիևին դա ասել, խնդրել եմ, ասել եմ՝ «Դուք պետք է իմանաք, որ Ձեր հայտարարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում։ Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»։
Իսկ այն, որ Ադրբեջանը Երևանում անցկացվող COP17-ին չի մասնակցում, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը խնդիր չի համարում։
«Դա իրենց որոշումն է։ Դա չի կարելի դա պրոյեկտել հարաբերությունների մասով, այդտեղ որևէ լարվածություն չկա ու չի ակնկալվում»,- նշեց Սիմոնյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն