Submitted by H.Aslanyan on
Թագուհի

Վարչապետը բացահայտեց՝ Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. factor.am

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, անկլավների/էքսկլավների հնարավոր փոխանակմանը, այդ հարցով հանրաքվե անցկացնելու հավանականությանը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին:

Խոսելով սահմանազատման գործընթացի սկզբունքների մասին՝ պատգամավորը վերահաստատել է իշխանության դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումը այն է, որ մեր տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն չափի՝ սանտիմետրի, միլիմետրի ճշգրտությամբ պետք է պահպանվի, բայց կարող են լինել տեղեր, որտեղ կենսական անհրաժեշտության ենթակառուցվածքների բերումով կարող են որոշակի տեղաշարժեր լինել»։

Անդրադառնալով անկլավների և էքսկլավների խնդրին՝ Ղազարյանը նշել է, որ միշտ առկա է եղել մի քանի տեսական տարբերակ, սակայն ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնված փոխանակման տարբերակն ամենաընդունելին է. «Մի տարբերակ է եղել միշտ տեսական. մեկը, որ ամեն մեկի տարածքը ինչպես եղել է սովետական միության ժամանակ, այնպես էլ կպահպանվի… մյուսը, որ մենք կկատարենք փոխանակում՝ համապատասխան մակերեսներով… Վարչապետի հայտարարության մեջ երրորդ տարբերակն է նշվում, և ես կասեի՝ մեր դիրքորոշումն այն է, որ դա ամենաարդյունավետ, ամենախաղաղ, հանգիստ, առանց ռիսկերի տարբերակն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին»։

Այսօր վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ։ Պնդել է, թե խաղաղության այս տեսլականի իրագործելիության տպավորություն է ստացել Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից․ «Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալիև
Ոչ ոք չի դատապարտել Հայաստանին. Ալիև
Նիկոլ
Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. Փաշինյան
Ռումբ
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN
Նիկոլ
COP 17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է. Փաշինյան
Ալիև
Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել
Բաքու
Լավրովը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ
Բաքու
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ադրբեջան
Իսրայելի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ռազմավարական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները
Բաքու
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Արարատ
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան
Զելենսկի
Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի
Տիգրան
Ադրբեջանը հայ պատանդների թեման մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է իրավունքի խախտումով. Տիգրան Աբրահամյան
Կցորդ
Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա
Արարատ
Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան
Զորակոչ
2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ
Ալբերտ
Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Մարին
Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին լը Պեն
Զելենսկի
Ցավալի է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջ, բայց ոչ մեր պատճառով․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի մասին
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Լիանա
Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում թիրախավորվում են Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը. պատգամավոր
Ըմբիշ
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան
Քարտեզ
Ադրբեջանը հավանաբար Տիգրանաշենը ներառել է իր սահմաններում, Google-ն այն որպես Ադրբեջան է տեսնում. իրավապաշտպան
Կին
Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին
Թագուհի
Վարչապետը բացահայտեց՝ Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. factor.am
Բաքու
Բաքուն Անկարային կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին
Նեթանյահու
Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու
Մուրաթ
«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է»․ Մուրաթ Օնայ
Տարակուսանք
Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող վիրավորանքների հետ
Բադալյան
Բողոքի ալիք Բաքվում և «անկյունաքարային բոնուս» Երևանից. Հակոբ Բադալյան