Բաքվի քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ իրենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեկնել են Հայաստան։
Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա երկկողմ կլոր սեղան՝ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Օրակարգում ներառված են նաև հումանիտար հարցեր, կրթությունը, երիտասարդների հետ աշխատանքը և երկու երկրների հասարակությունների միջև երկարաժամկետ կապերի հաստատումը։
Հերթական հանդիպումը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն այն չեղարկվեց Գանձասարում Հիքմեթ Հաջիևի արած հայտարարությունների սուր արձագանքների պատճառով։
Ավելացնել նոր մեկնաբանություն