Submitted by H.Aslanyan on
Ադրբեջան

«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարար

Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության էներգետիկայի նախարարների 4-րդ համաժողովում։ Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են նախարարությունից, ելույթի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն աջակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի առաջարկած «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը։ Բացի այդ, շեշտվել է, որ «Միջին միջանցքը» ամրապնդում է տրանսպորտային կապերը Չինաստանի և Եվրոպայի միջև, իսկ «Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև։

«Մեր առաջնորդների քաղաքական կամքով պայմանավորված՝ հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նպաստում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և մաքուր էներգիայի ոլորտում համատեղ նախագծերի զարգացմանը։ Չինական ընկերությունների հետ բազմաթիվ համաձայնագրերի ստորագրումը (որոնք վերաբերում են ցամաքային արևային և ծովային հողմային էներգետիկային, էներգիայի կուտակմանը, ինչպես նաև էլեկտրացանցային ենթակառուցվածքներին), «China Energy»-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատումը, արևային էլեկտրակայանի վերջերս շահագործման հանձնումը և էլեկտրացանցերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը այս քաղաքականության կոնկրետ արդյունքներն են»,- հավելել է նախարարը։

Նշվել է, որ մի ժամանակաշրջանում, երբ փոխկապակցվածությունը դառնում է ռազմավարական ակտիվ, «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը Ադրբեջանի վերջին ներդրումը ենթադրում է Եվրասիայի էլեկտրաէներգիայի շուկաների ինտեգրում՝ «կանաչ էներգիայի միջանցքների» միջոցով։ Հատուկ ուշադրություն է դարձվել այդ միջանցքների ստեղծման գործում չինական ընկերությունների հետ համագործակցության ներուժին։ Ընդգծվել է, որ այդ միջանցքները, որոնք ընդգրկում են Կենտրոնական Ասիան, Կասպյան տարածաշրջանը, Հարավային Կովկասը, Թուրքիան և Եվրոպան՝ ձևավորելով «կանաչ էներգիայի գոտի, նաև հնարավորություններ են բացում Չինաստանի հետ բազմակողմ էներգետիկ գործընկերության համար։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԻՊ
Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արեգ
Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները. Արեգ Քոչինյան
Դավիթ
Գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն. Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի հայտարարությունը
Ադրբեջան
«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարար
Պն
ՊՆ-ն ինքնավնասման դեպքեր է կոծկո՞ւմ․ «Հրապարակ»
Բաքու
Բաքվի քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Տթնոյան
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել, որը կապված է որակյալ չհամարվող 18 հազար կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ
Զելենսկի
Ռուսները հարվածում են ճշգրիտ ցանցերին և ենթակայաններին․ մենք կարձագանքենք յուրաքանչյուր հարվածի․ Զելենսկի
Արաղչի
Իսրայելը փորձում է նոր հակամարտություն հրահրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև․ Արաղչի
Քուշներ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
ՌԴ
Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը
Լուկաշենկո
Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը
Կիև
Իտալիան կարող է Կիևին մատակարարել մինչև 20 Eurofighter կործանիչ․ La Repubblica
Ուշակով
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով
Հարութ
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
ԵՄ
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը
Կործանիչ
Թուրքիան Մեծ Բրիտանիայից ձեռք է բերում C-130J ինքնաթիռներ
Անհետ
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ»
Թրամփ
Չենք ձգտում Իրանում ուժով իշխանություն վերցնել․ Թրամփ
Կաց
Իրանը քիմիական զենք է մշակում, Իսրայելն ու ԱՄՆ-ն պատրաստվում են հնարավոր ռազմական գործողության․ Կաց
ԳՇ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր
Քըլըչ
Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է. Սերդար Քըլըչ
Աժ
Թուրքական ընդդիմադիր կայքի անդրադարձը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Հութի
Հութիները գրոհել են Էր Ռիադի երկնաքերերից մեկի վրա. կան տուժածներ
Ընդդիմադիր
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
Իրան
Իրանը զգուշացնում է` հաջորդ պատերազմը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից
Վահան
Ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Մոսկվա. Վահան Կոստանյան
Լուկաշենկո
Լուկաշենկոն պատրաստ է Զելենսկիի հետ մեկնել Մոսկվա՝ բանակցությունների համար
Թուրքիա
«Պատմական հարված Սփյուռքի մաչոյական մշակույթին». թուրք վերլուծաբանը՝ ՀՀ նոր Սահմանադրության մասին
Դրոշ
Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունների հնարավորությունը. NBC News