Submitted by H.Aslanyan on
Թրամփ

ԱՄՆ-ն ավելի շատ զենք և զինամթերք է արտադրում, քան երբևէ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ավելի շատ ռազմական տեխնիկա և զինամթերք է արտադրում, քան երբևէ։

«ԱՄՆ-ը երբեք այսքան մեծ ծավալով ռազմական տեխնիկա և զինամթերք չի արտադրել, որքան հիմա։ Մեր պահեստները շուտով կլցվեն, և երբ դա տեղի ունենա, ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներն ու գործընկերները հսկայական օգուտ կստանան դրանից»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ Նա, սակայն, արտադրության ծավալների վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի ներկայացրել։

Անդրադառնալով չորեքշաբթի Ֆլորիդա նահանգում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կայացած հանդիպմանը՝ Թրամփը հավելել է. «Ես ՆԱՏՕ-ին տեղեկացրել եմ մեր պաշտպանական ընկերությունների գրանցած անհավանական առաջընթացի մասին։ Դրանք կառուցում են ավելի քան 20 նոր գործարան»։

Նրա խոսքով՝ այդ ընկերությունները հիմնականում կենտրոնացած են Patriot և THAAD հակաօդային պաշտպանության համակարգերի, Tomahawk թևավոր հրթիռների, ինչպես նաև այլ հարձակողական և պաշտպանական սպառազինությունների արտադրության վրա, որոնց մասին հանրությունը և այլ երկրները դեռ տեղեկություն չունեն։

Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան պաշտպանական ընկերությունները կառուցում են ավելի քան 22 գործարան՝ ԱՄՆ սպառազինության արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով։ Խոսքը, մասնավորապես, Patriot և THAAD հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև Tomahawk թևավոր հրթիռների արտադրության մասին է։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լուկաշենկո
Մենք ոչ մի կապ չունենք այս պատերազմի հետ․ Լուկաշենկոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
Վարդան
Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ հենց Հայաստանի անկախությունը. իրանագետ
Թրամփ
ԱՄՆ-ն ավելի շատ զենք և զինամթերք է արտադրում, քան երբևէ. Թրամփ
Զախարովա
ՌԴ-ի և Իրանի շահերը պետք է հաշվի առնվեն․ Զախարովան՝ TRIPP-ի մասին
Մերց
Մերցը սխալ է որակել 2008-ին Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու որոշումը
Լիտվա
Լիտվան ԵՄ-ից լրացուցիչ 1,44 մլրդ եվրոյի վարկ է խնդրել պաշտպանության ոլորտի համար
Թոնիր
Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել. «Գեղարդ»
Պուտին
Պուտինի հետ հանդիպումների ժամանակ ես հորդորել եմ նրան դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Թրամփ
Իրաք
Իրանը հերքել է Քուվեյթի օբյեկտներից մեկին հարվածելու մեղադրանքները
Նատօ
ՆԱՏՕ-ն մշակում է Արկտիկայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Դրոշ
10 ամսվա ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել գրեթե 24 միլիոն դոլարի ապրանք
Իրան
Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակումներ․ Իրանն արձագանքել է
ԻՊ
Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արեգ
Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները. Արեգ Քոչինյան
Դավիթ
Գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն. Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի հայտարարությունը
Ադրբեջան
«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարար
Պն
ՊՆ-ն ինքնավնասման դեպքեր է կոծկո՞ւմ․ «Հրապարակ»
Բաքու
Բաքվի քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Տթնոյան
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել, որը կապված է որակյալ չհամարվող 18 հազար կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ
Զելենսկի
Ռուսները հարվածում են ճշգրիտ ցանցերին և ենթակայաններին․ մենք կարձագանքենք յուրաքանչյուր հարվածի․ Զելենսկի
Արաղչի
Իսրայելը փորձում է նոր հակամարտություն հրահրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև․ Արաղչի
Քուշներ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
ՌԴ
Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը
Լուկաշենկո
Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը
Կիև
Իտալիան կարող է Կիևին մատակարարել մինչև 20 Eurofighter կործանիչ․ La Repubblica
Ուշակով
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով
Հարութ
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
ԵՄ
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը
Կործանիչ
Թուրքիան Մեծ Բրիտանիայից ձեռք է բերում C-130J ինքնաթիռներ
Անհետ
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ»