Անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա այն հարցն է, որը զգայուն է: Բոլորիս այց հարցը հետաքրքիր է, իսկ սա այն հարցն է, որ պետք է համաժողովրդական քվեարկություն լինի, եթե տարածքների փոխանակում է լինում:
Անկլավ-էքսկլավը, այնուամենայնիվ, թեկուզ տեխնիկապես, եթե ամեն ինչ հրաշալի է հարաբերությունների առումով, բարդացնում է երկրների կյանքը:
Գիտեք Ադրբեջանի խոսույթը, իրենք ասում են՝ Սահմանադրությունը մինչև չփոխեք, մենք չենք ստորագրի խաղաղության համաձայնագիրը, չեն ասել չէ՞ անկլավների հարցը չլուծվի, չենք ստորագրի»,- ասաց Միրզոյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն