Submitted by H.Aslanyan on
Թուրք

Թուրքիայում քննարկվում է թուրք զինվորներին Եմեն ուղարկելու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների մասին հարցին, հայտարարել էր. «Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես եմ ուզում»:

Այս խոսքերը թուրքական լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում առիթ են դարձել՝ խոսելու Եմեն թուրք զինվորականներ ուղարկելու հնարավորությունից:

Թուրքական իշխանամետ «Hürriyet» թերթի վերլուծաբան Հանդե Ֆըրաթն անդրադարձել է Թրամփի այդ հայտարարությունը: Նրա խոսքով՝ Անկարայի դիվանագիտական և անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկությունները վկայում են, որ քննարկվող մոդելը չի ենթադրում թուրքական մարտական ուժերի տեղակայում Եմենում. Թուրքիայի հնարավոր ներդրումը միտված է Սաուդյան Արաբիայի սեփական տարածքում պաշտպանական կարողությունների ուժեղացմանը:

«Սաուդյան Արաբիայի պաշտպանությունը մի բան է, Եմենում պատերազմի մեջ մտնելը՝ մեկ այլ: Անկարան հիմա պետք է սահմանազատի այս երկու հասկացությունները», – գրում է Ֆըրաթը։

Նա նշում է, որ Թրամփը խոսել է թուրքական աջակցություն խնդրելու հնարավորության մասին և հայտնել, որ սպասում է Էրդողանի դրական պատասխանին: Սակայն դեռևս չկա ո՛չ ԱՄՆ-ի կողմից հաստատված որևէ ռազմական պահանջ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից Եմենին միջամտելու որոշում: Ֆըրաթի գնահատմամբ՝ Թրամփի խոսքերը «Թուրքիան մտնում է Եմենի պատերազմի մեջ» ձևակերպմամբ մեկնաբանելը նույնքան սխալ է, որքան դրանք թերագնահատելը, քանի որ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը դրա հետևում ավելի լայն ռազմավարական հաշվարկ ունի։

Ֆըրաթը նշում է նաև, որ հայտարարությունը շատ ավելի մեծ հարցեր է առաջ բերում, երբ դիտարկվում է նոր ստեղծված «Մեքքայի պաշտպանական դաշինքի» շրջանակում Թուրքիայի հնարավոր դերի, Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների, Իրանի հետ շարունակվող պատերազմի և Վաշինգտոնի տարածաշրջանային ռազմավարության համատեքստում։ Նրա կարծիքով հարցերը երկուսն են. ԱՄՆ-ը ցանկանո՞ւմ է Թուրքիային ներքաշել Եմենի պատերազմի մեջ, և կարո՞ղ է արդյոք Թուրքիան, նպաստելով Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը, Եմենում անմիջականորեն չկռվել և այդուհանդերձ մնալ այս նոր անվտանգության համակարգի մաս։

«Թուրք զինվորականը կգնա՞ Եմեն» հարցին պատասխանելով՝ Ֆըրաթը մեկնաբանում է.

«Սա հոդվածի ամենակարևոր կետն է: Վերջին տեղեկությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի հնարավոր ներդրումը միտված է Սաուդյան Արաբիայի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը նրա իսկ տարածքում՝ վերապատրաստման, խորհրդատվության, հետախուզության, վաղ նախազգուշացման, հակաօդային պաշտպանության և տեխնիկական աջակցության ոլորտներում:

Այս խնդիրների շրջանակում կարող է քննարկվել թուրք զինծառայողների ներկայությունը Սաուդյան Արաբիայում: Սակայն դա չի նշանակում հութիների դեմ կռիվ Եմենում. տարբերությունը և՛ ռազմական է, և՛ քաղաքական, և՛ իրավական: Թուրքիայի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը առաջադրանքի հստակ սահմանումն է»:

Ermenihaber

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ալեն
Ներխուժե՞լ, մոլորվել է այդ մարդը. Ալեն Սիմոնյանը` Շաքի մտած ադրբեջանցի զինվորի մասին
Անի
Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ
Արտակ
Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների․ Արտակ Զաքարյան
Անկա
ANCA-ն ներկայացրել է ԱՄՆ ընտրությունների օրակարգը. Արցախ, ռազմագերիներ, պատժամիջոցներ Բաքվի դեմ
Հրթիռ
CNN․ Ուկրաինան մնացել է առանց Patriot-ի հրթիռների
Սահման
Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց. թուրք նախարար
Տիգրան
Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության կոշտացումը մտահոգությունների տեղիք է տալիս․ Աբրահամյան
Ալեն
Ալիևին ասել եմ, որ նրա հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան
Մհեր
Անկլավ-էքսկլավների հարցով Ադրբեջանի հետ համաձայնություն չկա. Մհեր Գրիգորյան
Սահման
Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա իրենց․ Ալեն Սիմոնյան
Թուրք
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին
Միրզոյան
Անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Միրզոյան
Միրզոյան
Անկլավների հարցով պայմանավորվածություն չկա, կա պատրաստակամություն․ Արարատ Միրզոյան
ՊՆ
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը
Կալաս
Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել
Նեթանյահու
Նեթանյահուն պատմել է իսրայելական հարվածներից հետո Սիրիայի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Թրամփ
Ուկրաինայում հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց արդեն առանց Զելենսկու. Թրամփ
Բաքու
Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ
Սանկցիա
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Պուտին
ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
Թուրք
Թուրքիայում քննարկվում է թուրք զինվորներին Եմեն ուղարկելու հարցը
Թրամփ
Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
Զելենսկի
Տուսկի հետ քննարկել ենք քայլերը, որոնք կօգնեն ամրապնդել մեր պաշտպանությունը ռուսական հարվածներից. Զելենսկի
Ալիև
Ոչ ոք չի դատապարտել Հայաստանին. Ալիև
Նիկոլ
Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. Փաշինյան
Ռումբ
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN
Նիկոլ
COP 17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է. Փաշինյան
Ալիև
Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել
Բաքու
Լավրովը Բաքվում հանդիպում է ունեցել Ալիևի հետ
Բաքու
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ