Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում թիրախավորվում են Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը. պատգամավոր
Կենսաբազմազանության համակարգերը և ռեսուրսները հաճախ դառնում են կոնֆլիկտի թիրախ, հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը COP 17-ի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանը
Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են կենսաբազմազանության, այդ թվում անտառածածկույթի կորստի, դեգրադացիայի և այլ ռիսկերի, ինչպես օրինակ Արծվաբերդի անտառտնտեսությունում, Շիկահողի արգելոցում, Ջերմուկի անտառներում և այլն։
Ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման արդյունքում կամ ՀՀ ջրային ավազանները սնուցող տարածքների վերահսկողության արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է կենսաբազմազանության պահպանման իրականացման հնարավորությունից, այլև ՀՀ բնակիչները զրկվել են ոռոգման և խմելու ջրից։
Ադրբեջանը երկրի առաջին դեմքի մակարդակով շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը կոչելով ադրբեջանական անվանումներով։
Ավելացնել նոր մեկնաբանություն