Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի պնդմամբ` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր հնարավոր է հասնել վերջնական և ամբողջական կարգավորման, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Նա անդրադարձավ նաև Կարսում անցկացված հայ–թուրքական գործարար համաժողովին՝ նշելով, որ միջոցառումը երկու կողմում էլ մեծ հետաքրքրություն է առաջացրել։ «Հիմա անհրաժեշտություն է առաջացել շարունակել, և կլինի Հայաստան–Թուրքիա գործարար համաժողով, գուցե ավելի ընդլայնված, քան նախորդը, արդեն Հայաստանում։ Հուսով եմ՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և դրանով կանցնեն հայ գործարարները»,– իր լավատեսությունն արտահայտեց նախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն