Մոսկվայի ուղղությամբ թռչող 493 անօդաչու է խոցվել
Հոկտեմբերի 14-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչող 493 անօդաչու թռչող սարք, որոնցից 180-ը՝ մայրաքաղաքի մատույցներում։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ անօդաչուների խոցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ի ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 14-ի ժամը 07:00-ն։
«Անօդաչուների մեծ մասը վնասազերծվել է հեռավոր մատույցներում՝ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ 180 անօդաչու ոչնչացվել է Մոսկվայի մատույցներում»,- գրել է Սոբյանինը։
Հոկտեմբերի 13-ի երեկոյան Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», հայտնել էր, որ Մոսկվայի բոլոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և մեկնելու համար՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ավելացնել նոր մեկնաբանություն