Եվրամիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ 3 միլիարդ եվրո ռազմական օգնություն
Եվրամիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն արդեն հաջորդ շաբաթ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումից հետո։
«Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ մենք շատ մանրամասն քննարկում ունեցանք Եվրոմիության հետ մեր աշխատանքի գրեթե բոլոր համապատասխան ոլորտների և Ուկրաինային աջակցելու համար անհրաժեշտ որոշումների վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի Ուրսուլային՝ պաշտպանության համար վերջերս տրամադրված 1.24 միլիարդ եվրոյի տրանշի համար, որն արդեն ստացել է Ուկրաինան։ Ես շնորհակալ եմ այն հաստատման համար, որ հաջորդ շաբաթ կհատկացվի ևս մոտ երեք միլիարդ եվրո ռազմական աջակցություն։ Սրանք այն միջոցներն են, որոնք կամրապնդեն մեր դիրքերը»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Ավելացնել նոր մեկնաբանություն