Submitted by H.Aslanyan on
Մասուդ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքմենստանի քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայաստանի վարչապետը մեջբերել է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը. «Կողմերը առաջին հոդվածին լիովին համապատասխան հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջ և նման պահանջներ չեն առաջադրի ապագայում։ Կողմերը որևէ գործողություն չեն ձեռնարկի, այդ թվում՝ մյուս կողմի տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության լրիվ կամ մասնակի պառակտմանը կամ խախտմանն ուղղված որևէ գործունեության պլանավորում, նախապատրաստում, խրախուսում և աջակցություն»:

Փաշինյանը հայտարարել է, որ այս դրույթները պարունակող համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում։

«2020 թվականի պատերազմից հետո մենք երկար ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու համար։ Այս համատեքստում ուզում եմ հատուկ ընդգծել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հաստատման գործում։ Սակայն, ցավոք, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության ստորագրումից հետո մեզ չհաջողվեց հասնել խաղաղության»,- նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար կար միայն մեկ իրական տարբերակ, և այդ ճարտարապետությունը կառուցվել է Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա։

Նա հայտարարել է, որ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չկարողացավ կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը.«Ավելի քան երեսուն տարի հակամարտությունը շարունակվեց Ալմա-Աթայի հռչակագրի գոյության պայմաններում, և թվում էր, թե այս փաստաթղթի առկայությունն աննկատ էր մնում։ Լիարժեք խաղաղություն հաստատելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ էր վերստին կենդանացնել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մենք դա արեցինք Ադրբեջանի Նախագահի հետ համատեղ»:

Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած պրահյան քառակողմ հանդիպման արդյունքներով կողմերը հաստատել էին իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։

«Հարգելի պետությունների ղեկավարներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Մինչդեռ սկսած 1990-ականներից՝ ավելի քան երեսուն տարի շարունակ, ամեն տարի երկու կողմից էլ եղել են զոհեր և վիրավորներ»,- ընդգծել է Փաշինյանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նենսի
Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին
ԵԽ
Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին
Ալիև
Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև
Մասուդ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է. Նիկոլ Փաշինյան
Ուկրաինա
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ
Թրամփ
Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար»
Մասուդ
Իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում․ Փաշինյան
Կիև
Կիևի քաղաքապետ Կլիչկոն խորհուրդ է տվել բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը
Ուկրաինա
Այսօր Ուկրաինայի հարցով նիստ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Ական
Ջրականում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ
Ռուբիո
ԱՄՆ-ն կշարունակի ձգտել Ուկրաինայի հարցի բանակցային կարգավորմանը․ Ռուբիո
Մամիկոն
Առողջական խնդիրներ ունեցող 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որ մոլորվելով անցել է սահմանը, Ադրբեջանում ենթարկվել է դաժան ֆիզիկական խոշտանգումների
Երիտասարդ
2010 թ. Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված հայ երիտասարդին Բաքվի բանտում խոշտանգել և սպանել են
Նիկոլ
Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան
Ստամբուլ
Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել. կան տուժածներ
Բեռ
Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը
Կին
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Զինակոչ
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Այց
ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն
Իրաք
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների ջանքերը սառեցված են
Լիտվա
Լիտվան մտադիր է բանակը ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը
Փեզեշքիան
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Լիլիթ
Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան
Սիրիա
Սիրիան կարող է մինչև 20 հազար զինծառայող ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պայքարելու համար․ Axios
Պինակա
Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում
Ադրբեջանցի
3 օր չէին ասում դասալիքի մասին, չէին ուզում քրգործ հարուցեին, որ սուսուփուս գլխացավից հեռու գտնեին ու հետ տային. Գոռ Մադոյան
Չավուշօղլու
Հայ-ադրբեջանական հարաբերություններում անհետ կորած անձանց հարցն ավելի լայն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս է․ Չավուշօղլու
ԴՆԹ
Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետ
Ալիև
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը. Ալիև