Հայ-ադրբեջանական հարաբերություններում անհետ կորած անձանց հարցն ավելի լայն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս է․ Չավուշօղլու
Խաղաղությունը պետք է գա անհետ կորած անձանց ընտանիքների կյանքեր և սրտեր․ Բաքվում անցկացվող համաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի անդամ և նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ խաղաղության շուրջ բանակցություններն ու համաձայնագրերը կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, սակայն կայուն խաղաղությունը պահանջում է հաշտեցում. «Հարավային Կովկասը բախվել է հակամարտության, հարկադիր տեղահանման և մարդասիրական խոր տառապանքների»։
Չավուշօղլուի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված նախնական խաղաղության համաձայնագրում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի ներառումը կարևոր ցուցանիշ է։ Այն ցույց է տալիս այս հարցի ճանաչումը որպես ավելի լայն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս։
«Այս բաց վերքը որպես խաղաղության կառուցման և հաշտեցման գործընթացի անբաժանելի մաս ճանաչելը, անկասկած, կբարձրացնի մարդկանց միջև փոխադարձ վստահությունը և կստեղծի կայուն խաղաղության համար ամուր սոցիալական հիմք»,- նշել է Չավուշօղլուն։
Ավելացնել նոր մեկնաբանություն