Մեղրիի մոտ գիշերվանից փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների. ԱԱԾ–ն հերքում է
Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով 3 անձանց և ենթադրել, որ ադրբեջանցիներ են։
«Նրանց հետ զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News-ին փոխանցել է, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:
Մեզ հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չի տրամադրել, սակայն չի հերքել տարածված խոսակցությունները. «Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»։
Նրա խոսքով՝ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն նշեց, որ այս պահին գյուղում խուճապ չկա»,– հրել է կայքը։
Ադրբեջանին սահմանակից Մեղրի համայնքի Կուրիս գյուղում երեք ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման լուրը ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Ավելացնել նոր մեկնաբանություն