Հ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. քաղաքագետ
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. գրել է քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը։
«Էջը կա, բովանդակությունը՝ ոչ։
Վերջին գիրքս՝ Small States, Russia and the West (Routledge, 2025), և այլ ակադեմիական հետազոտություններ իրականացնելիս բազմիցս հղում եմ արել այս էջին և ուղիղ մեջբերումներ կատարել այնտեղ հրապարակված պաշտոնական ձևակերպումներից։
Իսկ հիմա այդ բովանդակությունը չկա։ Այն ոչ թե խնամքով արխիվավորել են, ինչպես կանեին կայացած, ինստիտուցիոնալ հիշողությունը հարգող պետություններում, այլ պարզապես ջնջել են՝ փաստացի վերացնելով Հայաստանի Հանրապետության ժամանակակից քաղաքական պատմության արտաքին քաղաքականությունն ամբողջականացնող պաշտոնական գրավոր փաստաթուղթը։ Ըստ էության, ջնջել են քաղաքական-ինստիտուցիոնալ հիշողության մաս։ Պաշտոնական կայքերում հրապարակված նման նյութերը պետական քաղաքականության «փաստագրված հետքն» են։ Դրանք կարևոր են ոչ միայն լրագրողի, այլ երկրի դիվանագետ/պաշտոնյայի կամ ուղղակի քաղաքացու, այլև այդ թվում նաև գիտնականի համար՝ որպես վավեր և ստուգելի սկզբնաղբյուր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/303278/
Ավելացնել նոր մեկնաբանություն