Submitted by Անի Երյան on
Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում․ Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում․ Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում


2020-ի սեպտեմբերից 2023-ի սեպտեմբերը ներառյալ աշխարհը պասիվ հանդիսատես էր Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, կատարված սարսափելի հանցագործություններին․ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս ասել է ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի ելույթից ներկայացնում ենք հատված․

«2023-ի սեպտեմբերին ավելի քան 120․000 հայ բռնի տեղահանվեց իր տներից։ Սա էթնիկ զտում է, պարզ ու հասարակ, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում։

Մենք հավատում ենք խաղաղությանը, մենք հավատում ենք խաղաղությանը մեր երկրների միջև, և ես ավելի քան վստահ եմ, որ միջազգային հանրությունը կարծում է, որ չի կարող լինել իրական խաղաղություն առանց պատասխանատվության։ Հետևաբար՝ մենք կարծում ենք, որ ընտրովի անգործությունն անընդունելի է՝ թե՛ ՄՔԴ-ի, թե՛ միջազգային հանրության համար։

Օրենքի գերակայությունը պետք է հաղթի»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում․ Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում․ Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Այսօր զինված ադրբեջանախոս տղամարդը մտել է Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակելի տներից մեկը։  Գյուղապետ Ռուբեն Մանուչարյանի փոխանցմամբ՝ տղամարդը վնասել է տանտիրուհուն՝ նրա երեք երեխաների ներկայությամբ։  Իրավապահները տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։ Դեպքի վայրում արյան հետքեր են հայտնաբերվել: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։  «Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», –
Զինված ադրբեջանախոս տղամարդը մտել է Շաքիի բնակելի տներից մեկը․ տանտիրուհին վնասվածք է ստացել
Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։   Իր ելույթի ժամանակ Նեթանյահուն Էրդողանին անվանել է բռնակալ` նրան մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, հազարավոր քրդերի սպանելու, ՀԱՄԱՍ–ի ղեկավարներին իր երկրում թաքցնելու, Հյուսիսային Կիպրոսն օկուպացնելու մեջ։  «Էրդողանը բռնակալ է։ Նա սպանում է
Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը, հետապնդում է ընդդիմությանը․ Նեթանյահու